Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2025 թվականի ____________ N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի
N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը ենթակայանների բառից հետո լրացնել գազաբաշխիչ կետերի, հենասյունների բառերով,
2) Հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
7) ներդրումային ծրագրի առկայության, որը պետք է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով հավանության արժանանա կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ հավանության արժանացած.,
3) Հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
8) ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման (օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության, լեռնահատկացման ակտի և ընդերքօգտագործման պայմանագրի առկայությամբ).,
4) Հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
9) բնակելի տան, կրոնական, պաշտամունքային շենքերի կառուցման և սպասարկման, ինչպես նաև կառուցված արդյունաբերական, արտադրական, էներգետիկ կամ հասարակական նշանակության օբյեկտների ընդլայնման.,
5) Հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
10) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը բնակելի տների, գերեզմանատների, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այլ օբյեկտների կառուցման, սպասարկման և ընդլայնման.,
6) Հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետը պոմպակայանների բառից հետո լրացնել , գյուղատնտեսական արտադրական օբյեկտների բառերով,
7) Հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը բառերը փոխարինել «Օրենքով սահմանված ժամկետներում կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտեում հաշվառված բառերով,
8) Հավելվածի 1-ին կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
14) այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ գնահատման խմբերի հողամասերը՝ բնակելի, արդյունաբերական, արտադրական, էներգետիկ օբյեկտների, հասարակական նշանակության շինությունների, պահեստարանների կառուցման և սպասարկման.,
9) Հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել համայնքներին պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով հողերի փոխանցման ժամանակ առաջացած բառերը,
10) Հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետից հանել , ենթակառուցվածքների բառը, իսկ կառուցման բառից հետո լրացնել և սպասարկման բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
19.09.2025 - 04.10.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1463
Print