Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

      1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմա­նավորված է հողերի նպատակային նշանակության փոփոխության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծմամբ:

      2. Առկա իրավիճակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) կարգավորված չեն արդեն իսկ կառուցված արդյունաբերական, արտադրական, էներգետիկ օբյեկտների ընդլայնման և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման դեպքերը, ինչպես նաև գործընթացում պարզ է դարձել, որ հնարավոր չէ ապահովել (ոչ բոլոր ներդրումային ծրագրերն են ենթակա ՌԷԳ-ի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) ներդրումային ծրագրերին ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացման, որոշման ընդունումից հետո ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման պահանջները: Որոշմամբ կարգավորված չեն նաև գազաբաշխիչ կայանների, հենասյունների, կրոնական, պաշտամունքային  շենքերի, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների կառուցման, պահեստարանների, արտադրական և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների նպատակային նշանակության փոփոխության դեպքերը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին և դրանից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմանը (որտեղ արդեն իսկ սահմանաված է ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը) համահունչ լինելու նպատակով որոշման հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետից հանվել են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը բառերը:

      3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան հայեցակարգերի և ծրագրերի։

      4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 1363-Ա որոշման 2.4 կետով  նպատակ է դրվել խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը:

      5. Կարգավորման նպատակը

Հաշվի առնելով, որ ներդրումային ծրագրերի և ընդերքօգտագործման աշխատանքների ՌԷԳ-ի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ենթակա լինելու դեպքերը արդեն իսկ  սահմանված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով, ուստի որոշումից հանվել է ներդրումային ծրագրերին ներկայացված օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պահանջը և ավելացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման դեպքը:

Հստակեցվել է որոշման հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը՝ դիտարկելով հողամասի նպատակային նշանակության փոփոխության հնարավորությունը օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության, լեռնահատկացման ակտի և ընդերքօգտագործման պայմանագրի պարագայում։

Քիչ չեն դեպքերը, երբ գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակությունները փոխվում են արդեն իսկ կառուցված արդյունաբերական, արտադրական, էներգետիկ օբյեկտների ընդլայնման նպատակով, ուստի այս դեպքերը նույնպես ներառվել են նախագծում: Քանի, որ բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումը հիմնականում իրականացվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում, ուստի որոշման 9-րդ կետից հանվել է «բնակելի շենքերի կառուցման և սպասարկման համար բառերը, այդ նպատակով գյուղատնտեսական նշանակության հողերն ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրելու դեպքերը դիտարկելով որոշմամբ սահմանված այլ կետերի շրջանակներում (օրինակ 7-րդ, 14-րդ և այլն): Բացի այդ նախագծում լրացում է իրականացվել համաձայն որի բնակելի, արտադրական, պահեստարանների շինությունների կառուցման և սպասարկման դեպքերում գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ գնահատման խմբերի հողամասերը կարող են փոխադրվել ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի:

Ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով՝ որոշման հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը բառերը փոխարինվել են «Օրենքով սահմանված ժամկետներում կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտեում հաշվառված բառերով,

Կարևորելով կադաստրային քարտեզների և անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի վերաբերյալ տեղեկատվության ճշտությունը՝ որոշման հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետը խբմագրվել է հետևյալ բովանդակությամբ. հողամասերի նպատակային նշանակություններին առնչվող անճշտությունների ուղղման.:

Նախագծում ավելցավել են նաև գազաբաշխիչ կայանների, հենասյունների, կրոնական, պաշտամունքային շենքերի, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների, պահեստարանների, արտադրական և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման նպատակով հողամասերի նպատակային նշանակության փոփոխության դեպքերը:

       6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

       7. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում պատշաճ կապահովվի գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին Հայաստանի Հանրպետության կառավարության որոշման իրականացումը։

 

  • Discussed

    19.09.2025 - 04.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1453

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: