Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՔՈԼԵՋՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նորա Նազարյան 04.05.2025 11:37:37 | Առաջարկում եմ պետական քոլեջների Օրինակելի կանոնադրության մեջ . 1. Ավելացնել քոլեջի գտնվելու վայրի նաև օտարալեզու տարբերակը 2. 12.1 -ում հստակեցնել «կրթության որակի խորհրդի» կազմը, քանակը 3. Հավելված 3-ում ևս , թյուրըմբռնումներից խուսափելու համար, հստակեցնել «լիազորված մարմին» եզրույթը | Չի ընդունվել 1.յուրաքանչյուր քոլեջի կանոնադրություն հաստատելիս նշվում է նաև քոլեջի անվանաման ռուսերեն և անգլերեն տարբերակները, 2.ուսումնական հաստատությունների ուսանողների, մանկավարժների և ուսուցանվող մասնագիտությունների թվերի տարբեր լինելու հանգամանքով պայմանավորված «կրթության որակի խորհրդի» կազմի քանակը կարող է փոփոխվել, 3.«Լիազոր մարմին» ձևակերպումն առանձին չի հստակեցվում, հաշվի առնելով, որ հետագայում կարող են նոր ուսումնական հաստատություններ ստեղծվել այլ գերատեսչությունների ենթակայությամբ: | |||
| 2 | Թեհմինե Աղազարյան 06.05.2025 15:39:04 | Ազգային փոքրամասնություններով բնակեցված մարզերի քոլեջներում արդյունավետ կլիներ հիմնական առարկաները դասավանդել իրենց մայրենի լեզուներով։ | Չի ընդունվել Ազգային փոքրամասնություններով բնակեցված մարզերի քոլեջներում հիմնական առարկաներն իրենց մայրենի լեզուներով դասավանդելու հարցը չի կարող կարգավորվել ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունով: | |||
| 3 | Սիրանույշ Մեժլումյան 12.05.2025 20:25:10 | Կարծիք: • Համակարգվածություն. Նախագիծը միավորում է պետական քոլեջների ցանկը, վերացնելով անհամապատասխանությունները անվանումներում և կարգավիճակում։ • Կառավարման կենտրոնացում. Քոլեջների կառավարումը հանձնվում է ԿԳՄՍ նախարարությանը, ինչը կարող է բարելավել հաշվետվելիությունն ու քաղաքականության միասնականությունը։ • Անցումային շրջանի հստակեցում. Փաստաթղթում նախատեսված է 6 ամիս վերանվանումների և կանոնադրությունների թարմացման համար, ինչը իրատեսական ժամկետ է։ | Չի ընդունվել Ներկայումս կանոնադրության ցանկում ներառված ուսումնական հաստատությունները գործում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո: | |||
| 4 | Սիրանույշ Մեժլումյան 15.05.2025 22:34:55 | Բացթողումներ և առաջարկություններ Ա. Օրինականության հարցեր 1. Կառավարման ձևի փոփոխություն. Նախագիծը փոխում է քոլեջների կառավարման մոդելը՝ դրանք հանձնելով ԿԳՄՍ նախարարությանը։ Սակայն՝ Առաջարկություն. Հստակեցնել, թե արդյոք սա ներառում է ֆինանսական, կադրային և ուսումնական ինքնավարության աստիճանը, թե՞ լիովին կենտրոնացված կառավարման անցնելը։ 2. Հիմնադրամի կարգավիճակով քոլեջներ. Փաստաթղթում նշվում է, որ որոշ քոլեջներ գործում են հիմնադրամի ձևով, սակայն չեն հստակեցվում դրա տարբերությունները ՊՈԱԿ-ից։ Առաջարկություն. Ավելացնել հոդված՝ բացատրելով հիմնադրամի կարգավիճակի առանձնահատկությունները (օր.՝ սեփականության իրավունք, ֆինանսավորման աղբյուրներ)։ Բ. Տեխնիկական բարելավումներ 3. Անվանումների հիմնավորում. 1 հավելվածում նշված վերանվանումները պետք է ունենան պատճառաբանություն (օր.՝ մասնագիտացման փոփոխություն, միավորում կամ բարելավված իմիջ)։ Առաջարկություն. Առանձին հավելվածում ներկայացնել վերանվանման հիմնավորումները։ 4. Կանոնադրությունների համապատասխանեցում. N 2 և N 3 հավելվածներում (ՊՈԱԿ և հիմնադրամի կանոնադրություններ) պետք է ապահովել համատեղելիություն «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի հետ։ Առաջարկություն. Ստուգել, որ կանոնադրություններում չկան հակասություններ օրենքի 14-րդ հոդվածի (կառավարման լիազորություններ) հետ։ Գ. Լրացուցիչ կետեր 5. Ուսանողների և անձնակազմի իրավունքներ. Փաստաթղթում բացակայում են երաշխիքներ ուսանողների (օր.՝ ուսման շարունակականություն) և աշխատակազմի (աշխատանքի պահպանում) համար վերակազմավորման ժամանակ։ Առաջարկություն. Ավելացնել հոդված՝ «Ուսումնական գործընթացի և աշխատանքային հարաբերությունների պահպանում» վերնագրով։ 6. Ֆինանսական հստակություն. Վերանվանման և կանոնադրությունների գրանցման ծախսերը բարդվում են հաստատությունների վրա (կետ 12): Առաջարկություն. Նախատեսել պետական բյուջեից միջոցների հատկացում՝ հատկապես սոցիալական կարիքներ ունեցող քոլեջների համար։ Եզրափակիչ առաջարկ Նախագիծը կարող է ընդունվել՝ հաշվի առնելով հետևյալ փոփոխությունները. 1. Հավելել պատճառաբանություն վերանվանումների և կառավարման մոդելի համար։ 2. Ստուգել կանոնադրությունների համատեղելիությունը գործող օրենքների հետ։ 3. Ապահովել անցումային շրջանում ուսանողների և աշխատակազմի իրավունքների պաշտպանությունը։ 4. Նախատեսել ֆինանսական աջակցություն՝ հատկապես տնտեսապես թույլ հաստատությունների համար։ Եթե այս առաջարկությունները ներառվեն, նախագիծը կդառնա ավելի հավասարակշռված և կիրագործելի։ | Չի ընդունվել 1. Քոլեջների կառավարման ենթակայությունը չի փոխվում, փոխվում է միայն ուսումնական հաստատությունների տիպը՝ բոլոր ուսումնարանները դառնում են քոլեջներ: Նախարարության կողմից մշակվում է ՀՀ կառավարության «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» որոշումը, որով որոշակի փոփոխություններ են նախատեսվում պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հատկացման մոտեցումներում: 2. Ըստ ուսումնական հաստատությունների տիպերի՝ հիմնադրամ կամ ՊՈԱԿ, առանձնակատկությունները և տարբերությունները սահմանված են համապատասխանաբար «Հիմնադրամների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներով և օրինակելի կանոնադրություններում, սահմանված են արդեն իսկ որոշ տարբերակումներ: 3. Հաշվի առնելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքում սահմանված է միայն մեկ տիպի ուսումնական հաստատություն՝ ներկայիս գործող ուսումնական հաստատությունների անվանումներում «ուսումնարան» բառը փոխարինվել է «քոլեջ» բառով, որի մասին նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: 4. Ուսումնական հաստատությունները չեն վերակազմակերպվում, այլ որոշ հաստատություններում փոխվում են անվանումները և ուսանողներն ու աշխատակիցները շարունակելու են իրենց ուսումնառությունն ու աշխատանքը: 5. ՈՒսումնական հաստատությունների կանոնադրությունների պաշոնական գրանցումը կազմում է շուրջ 10000 ՀՀ դրամ, որն ուսումնական հաստատության համար ֆինանսական բեռ չի հանդիսանա: | |||
| 5 | Նունե Հարությունյան 13.05.2025 18:38:14 | Հաշվի առնելով, որ նոր օրենքով նախատեսվում է պետական քոլեջների կառավարման մոդելի վերանայում և կանոնադրությունների նոր օրինակելի ձևերի հաստատում՝ նպատակահարմար եմ համարում, որ որոշման վերջնական տարբերակում հստակ սահմանվեն նաև այն մեխանիզմները, որոնք կապահովեն ուսանողների և մանկավարժական անձնակազմի մասնակցությունը քոլեջների կառավարման գործընթացներին։ Սա կխթանի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կրթական համակարգում, ինչպես նաև կնպաստի մասնագիտական կրթության որակի բարձրացմանը: | Չի ընդունվել Կանոնադրույան 3-րդ բաժնի 19-րդ կետի 3) ենթակետում նշված է, որ քոլեջի կառավարման մարմին է նաև քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը` հոգաբարձուների խորհուրդը, իսկ 5-րդ բաժնի 26-րդ կետի 3) և 4) ենթակետերում նշված է, որ Խորհրդի անդամներից երկուսին առաջադրում է Քոլեջի մանկավարժական խորհուրդը կամ աշխատողների ընդհանուր ժողովը, իսկ մեկին առաջադրում են ուսանողական ինքնակառավարման մարմին(ներ)ը՝ ուսանողության ներկայացուցիչներից: |