ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՔՈԼԵՋՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների ցանկը հաստատելու, մի շարք քոլեջներ վերանվանելու, պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի» Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդված, 1-ին մաս, 2-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» № 914-Ա որոշման հավելվածով հաստատված 1-ին կետի միջոցառումն ապահովելու նպատակով:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումամբ հաստատված են «Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարանների ցանկը իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ցանկը:
Համաձայն 2024 թվականի հունիսի 24-ից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ նախկին «քոլեջ» և «ուսումնարան» փոխարեն սահմանվել է մեկ մասնագիտական ուսումնական հաստատության ձև՝ «քոլեջ», որը կարող է իրականացնել արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր: Օրենքով սահմանվել են նոր մոտեցումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ մասնագիտական կրթության կազմակերպման, կառավարման, ձեռնարկատիրական գործունեության մասով և անհրաժեշտություն է առաջացել ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները համապատասխանեցնել Օրենքով սահմանված պահանջներին:
- Կարգավորման առարկան
Օրենքով 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանվել է պետական երկու տեսակի մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ պետական ՄՈՒՀ և հանրային ՄՈՒՀ: Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում կհաստավի՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև ունեցող պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը և հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունեցող պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը, որոնցով սահմանվել են ուսումնական հաստատությունների.
- Գործունեության առարկան, նպատակն ու գործառույթները,
- կառավարման մարմինները և կառավարման գործընթացում հիմնադրի և լիազոր մարմնի իրավասությունները,
- խորհրդի ձևավորումը, գործունեությունն ու լիազորությունները,
- Տնօրենի, մանկավարժների և ուսանողների իրավունքները, պարտականությունները, գործառույթները և լիազորությունները,
- Ակադեմիական ազնվություն և բարեվարքության կանոնները,
- Քոլեջի սեփականությունը,
- Քոլեջի ձեռնարկատիրական գործունեությունը,
- Ֆինանսական գործունեությունը,
- Վերակազմակերպումը և լուծարումը:
Վերոնշյալ կարգավորումները համապատասխանեցվել են Օրենքի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Միաժամանակ հաշվի առնելով, որ համաձայն օրենքի այսուհետ Հայաստանի հանրապետությունում գործելու է մասնագիտական ուսումնական հաստատության մեկ տեսակ՝ վերանայվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշումներով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարանների և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ցանկերը և մեկ միասնական ցանկով ներկայացվել է գործող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները, այդ թվում վերանվանվածները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի № 1 հավելվածի «Կրթություն» բաժնի 12-րդ կետի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացում և դրանց ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների և ձևերի ընդլայնում» 12.2 ենթակետի պահանջից «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների և ձևերի ընդլայնման նպատակով ՆՄՄԿ հաստատությունների ծական) և միջին մասնագիտական կրթության համակարգի ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացում և դրանց ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների և ձևերի ընդլայնում կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարում», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՕ-441-Ն 81-րդ մասի 3-րդ կետի ժա. ենթակետը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների ցանկը հաստատելու, մի շարք քոլեջներ վերանվանելու, պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների ցանկը հաստատելու, մի շարք քոլեջներ վերանվանելու, պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների ցանկը հաստատելու, մի շարք քոլեջներ վերանվանելու, պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների ցանկը հաստատելու, մի շարք քոլեջներ վերանվանելու, պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա: