Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՔՈԼԵՋՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Նորա Նազարյան 04.05.2025 11:37:37 Առաջարկում եմ պետական քոլեջների Օրինակելի կանոնադրության մեջ . 1. Ավելացնել քոլեջի գտնվելու վայրի նաև օտարալեզու տարբերակը 2. 12.1 -ում հստակեցնել «կրթության որակի խորհրդի» կազմը, քանակը 3. Հավելված 3-ում ևս , թյուրըմբռնումներից խուսափելու համար, հստակեցնել «լիազորված մարմին» եզրույթը Չի ընդունվել 1.յուրաքանչյուր քոլեջի կանոնադրություն հաստատելիս նշվում է նաև քոլեջի անվանաման ռուսերեն և անգլերեն տարբերակները, 2.ուսումնական հաստատությունների ուսանողների, մանկավարժների և ուսուցանվող մասնագիտությունների թվերի տարբեր լինելու հանգամանքով պայմանավորված «կրթության որակի խորհրդի» կազմի քանակը կարող է փոփոխվել, 3.«Լիազոր մարմին» ձևակերպումն առանձին չի հստակեցվում, հաշվի առնելով, որ հետագայում կարող են նոր ուսումնական հաստատություններ ստեղծվել այլ գերատեսչությունների ենթակայությամբ:
2 Թեհմինե Աղազարյան 06.05.2025 15:39:04 Ազգային փոքրամասնություններով բնակեցված մարզերի քոլեջներում արդյունավետ կլիներ հիմնական առարկաները դասավանդել իրենց մայրենի լեզուներով։ Չի ընդունվել Ազգային փոքրամասնություններով բնակեցված մարզերի քոլեջներում հիմնական առարկաներն իրենց մայրենի լեզուներով դասավանդելու հարցը չի կարող կարգավորվել ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունով:
3 Սիրանույշ Մեժլումյան 12.05.2025 20:25:10 Կարծիք: • Համակարգվածություն. Նախագիծը միավորում է պետական քոլեջների ցանկը, վերացնելով անհամապատասխանությունները անվանումներում և կարգավիճակում։ • Կառավարման կենտրոնացում. Քոլեջների կառավարումը հանձնվում է ԿԳՄՍ նախարարությանը, ինչը կարող է բարելավել հաշվետվելիությունն ու քաղաքականության միասնականությունը։ • Անցումային շրջանի հստակեցում. Փաստաթղթում նախատեսված է 6 ամիս վերանվանումների և կանոնադրությունների թարմացման համար, ինչը իրատեսական ժամկետ է։ Չի ընդունվել Ներկայումս կանոնադրության ցանկում ներառված ուսումնական հաստատությունները գործում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո:
4 Սիրանույշ Մեժլումյան 15.05.2025 22:34:55 Բացթողումներ և առաջարկություններ Ա. Օրինականության հարցեր 1. Կառավարման ձևի փոփոխություն. Նախագիծը փոխում է քոլեջների կառավարման մոդելը՝ դրանք հանձնելով ԿԳՄՍ նախարարությանը։ Սակայն՝ Առաջարկություն. Հստակեցնել, թե արդյոք սա ներառում է ֆինանսական, կադրային և ուսումնական ինքնավարության աստիճանը, թե՞ լիովին կենտրոնացված կառավարման անցնելը։ 2. Հիմնադրամի կարգավիճակով քոլեջներ. Փաստաթղթում նշվում է, որ որոշ քոլեջներ գործում են հիմնադրամի ձևով, սակայն չեն հստակեցվում դրա տարբերությունները ՊՈԱԿ-ից։ Առաջարկություն. Ավելացնել հոդված՝ բացատրելով հիմնադրամի կարգավիճակի առանձնահատկությունները (օր.՝ սեփականության իրավունք, ֆինանսավորման աղբյուրներ)։ Բ. Տեխնիկական բարելավումներ 3. Անվանումների հիմնավորում. 1 հավելվածում նշված վերանվանումները պետք է ունենան պատճառաբանություն (օր.՝ մասնագիտացման փոփոխություն, միավորում կամ բարելավված իմիջ)։ Առաջարկություն. Առանձին հավելվածում ներկայացնել վերանվանման հիմնավորումները։ 4. Կանոնադրությունների համապատասխանեցում. N 2 և N 3 հավելվածներում (ՊՈԱԿ և հիմնադրամի կանոնադրություններ) պետք է ապահովել համատեղելիություն «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի հետ։ Առաջարկություն. Ստուգել, որ կանոնադրություններում չկան հակասություններ օրենքի 14-րդ հոդվածի (կառավարման լիազորություններ) հետ։ Գ. Լրացուցիչ կետեր 5. Ուսանողների և անձնակազմի իրավունքներ. Փաստաթղթում բացակայում են երաշխիքներ ուսանողների (օր.՝ ուսման շարունակականություն) և աշխատակազմի (աշխատանքի պահպանում) համար վերակազմավորման ժամանակ։ Առաջարկություն. Ավելացնել հոդված՝ «Ուսումնական գործընթացի և աշխատանքային հարաբերությունների պահպանում» վերնագրով։ 6. Ֆինանսական հստակություն. Վերանվանման և կանոնադրությունների գրանցման ծախսերը բարդվում են հաստատությունների վրա (կետ 12): Առաջարկություն. Նախատեսել պետական բյուջեից միջոցների հատկացում՝ հատկապես սոցիալական կարիքներ ունեցող քոլեջների համար։ Եզրափակիչ առաջարկ Նախագիծը կարող է ընդունվել՝ հաշվի առնելով հետևյալ փոփոխությունները. 1. Հավելել պատճառաբանություն վերանվանումների և կառավարման մոդելի համար։ 2. Ստուգել կանոնադրությունների համատեղելիությունը գործող օրենքների հետ։ 3. Ապահովել անցումային շրջանում ուսանողների և աշխատակազմի իրավունքների պաշտպանությունը։ 4. Նախատեսել ֆինանսական աջակցություն՝ հատկապես տնտեսապես թույլ հաստատությունների համար։ Եթե այս առաջարկությունները ներառվեն, նախագիծը կդառնա ավելի հավասարակշռված և կիրագործելի։ Չի ընդունվել 1. Քոլեջների կառավարման ենթակայությունը չի փոխվում, փոխվում է միայն ուսումնական հաստատությունների տիպը՝ բոլոր ուսումնարանները դառնում են քոլեջներ: Նախարարության կողմից մշակվում է ՀՀ կառավարության «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» որոշումը, որով որոշակի փոփոխություններ են նախատեսվում պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հատկացման մոտեցումներում: 2. Ըստ ուսումնական հաստատությունների տիպերի՝ հիմնադրամ կամ ՊՈԱԿ, առանձնակատկությունները և տարբերությունները սահմանված են համապատասխանաբար «Հիմնադրամների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներով և օրինակելի կանոնադրություններում, սահմանված են արդեն իսկ որոշ տարբերակումներ: 3. Հաշվի առնելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքում սահմանված է միայն մեկ տիպի ուսումնական հաստատություն՝ ներկայիս գործող ուսումնական հաստատությունների անվանումներում «ուսումնարան» բառը փոխարինվել է «քոլեջ» բառով, որի մասին նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: 4. Ուսումնական հաստատությունները չեն վերակազմակերպվում, այլ որոշ հաստատություններում փոխվում են անվանումները և ուսանողներն ու աշխատակիցները շարունակելու են իրենց ուսումնառությունն ու աշխատանքը: 5. ՈՒսումնական հաստատությունների կանոնադրությունների պաշոնական գրանցումը կազմում է շուրջ 10000 ՀՀ դրամ, որն ուսումնական հաստատության համար ֆինանսական բեռ չի հանդիսանա:
5 Նունե Հարությունյան 13.05.2025 18:38:14 Հաշվի առնելով, որ նոր օրենքով նախատեսվում է պետական քոլեջների կառավարման մոդելի վերանայում և կանոնադրությունների նոր օրինակելի ձևերի հաստատում՝ նպատակահարմար եմ համարում, որ որոշման վերջնական տարբերակում հստակ սահմանվեն նաև այն մեխանիզմները, որոնք կապահովեն ուսանողների և մանկավարժական անձնակազմի մասնակցությունը քոլեջների կառավարման գործընթացներին։ Սա կխթանի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կրթական համակարգում, ինչպես նաև կնպաստի մասնագիտական կրթության որակի բարձրացմանը: Չի ընդունվել Կանոնադրույան 3-րդ բաժնի 19-րդ կետի 3) ենթակետում նշված է, որ քոլեջի կառավարման մարմին է նաև քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը` հոգաբարձուների խորհուրդը, իսկ 5-րդ բաժնի 26-րդ կետի 3) և 4) ենթակետերում նշված է, որ Խորհրդի անդամներից երկուսին առաջադրում է Քոլեջի մանկավարժական խորհուրդը կամ աշխատողների ընդհանուր ժողովը, իսկ մեկին առաջադրում են ուսանողական ինքնակառավարման մարմին(ներ)ը՝ ուսանողության ներկայացուցիչներից:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: