Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

Կից տեղադրված են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի տեքստերը։

  • Discussed

    14.06.2024 - 30.06.2024

  • Type

    Law

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5736

Print

Related documents / links

Suggestions

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

28.06.2024

1) Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «երիտասարդ» հասկացությունը սահմանող պայմանները միմյանցից տարանջատված են «և» շաղկապով։ Այդ հանգամանքը թույլ չի տալիս ըմբռնելու, որ Օրենքի իմաստով երիտասարդ են համարվում ինչպես 13-35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այնպես էլ, 13-35 տարեկան ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձինք։ Ուստի այն ընդգծելու համար, որ հասկացության մեջ թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և «երիտասարդ» հասկացության մեջ «13-35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի» բառակապակցությունից հետո «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

28.06.2024

2) Նախագծում առկա են նաև որոշ վրիպակներ: Մասնավորապես, 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «երիտասարդական ուսումնասիրություն» հասկացությունը սահմանող «երիտասարդության» բառը գրված է երկու անգամ, և անհրաժեշտ է դրանցից մեկը հանել: Նույն կետում «մարտահրավերների և հնարավորությունների» բառակապակցությունից հետո ավելորդ ստորակետ է դրված, որը նույնպես պետք է հեռացնել: 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ՀՀ» հապավումը պետք է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» արտահայտությամբ, իսկ 6-րդ կետում «կաույցների» բառը դարձնել «կառույցների»: 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի շարադրանքում «որևէ» բառը ճիշտ տեղում չի օգտագործվել ուստի իմաստ չի արտահայտում: Հաշվի առնելով, որ ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչպես նաև ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող դրույթներում այդ բառն օգտագործված է «աշխատակիցներից» բառից հետո, ուստի անհրաժեշտ է բառերը նույն հերթականությամբ շարադրել նաև սույն օրենքի նախագծում:

Արմեն Բեժանյան

23.06.2024

հոդված 3 կետ 9-ը խմբագրել «Երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ սույն օրենքի պահանջների համաձայն ձևավորված մարմին, որին պետությունը ճանաչում է որպես երիտասարդական կազմակերպությունների մեծամասնությանը ներկայացնող և կնքում է համագործակցության հուշագիր։» Իսկ միացյալ մարմնին վերաբերող բոլոր մանսրամասները պետք է արտացոլվել 10-րդ հոդվածում։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: