Add to favourites

Under development

«ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

ՆԱԽԱԳԻԾ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

ՙ__՚_____________2024 թ. N ____-Ա

«ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 85-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հիմնադրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն):
  2. Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 50 հազ. դրամ, որը համապատասխանում է 50 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:

3 Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ Լիազոր մարմին):

  1. Լիազորել Լիազոր մարմնին՝ հիմնադրի անունից՝

1) հաստատել Ընկերության կանոնադրությունը,

2) ստեղծել Ընկերության խորհուրդ՝ կազմում ընդգրկելով Լիազոր մարմնի (երկու),  ֆինանսների նախարարության (մեկ), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (մեկ) և մարզաշխարհի հանրաճանաչ (մեկ) ներկայացուցիչներին,

3) սահմանված կարգով նշանակել գործադիր մարմնի ղեկավարին,

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել Ընկերության պետական գրանցումը:

5) իրականացնել Ընկերության հիմնադրի և ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:

  1. Ընկերության հիմնադրման հետ կապված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով սահմանված լիազորությունները վերապահել Լիազոր մարմնին։

 

 

Հայաստանի Հանրապետության

 Վարչապետ                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

ՙ__՚_____________2024 թ. N ____-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական  իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի  5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N595-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող  9 169 623 566 ՀՀ դրամ սկզբնական արժեքով9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը /տարածքում առկա են նաև 5421,5 քառ.մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ/ և դրա զբաղեցրած, սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 130 500 661 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 2.88463 հա հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) և 7017110.13 ՀՀ  դրամ սկզբնական արժեքով    30 հատ շարժական գույքը՝ համաձայն հավելվածի հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ Լազոր մարմին):
  2. Լիազոր մարմնի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո  երկամսյա ժամկետում  սահմանված կարգով  ապահովել 1-ին կետում նշված  անշարժ և շարժական  գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
  3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն), իսկ շարժական գույքը Ընկերությանը հանձնվում է ՝ սեփականության իրավունքով:
  4. Լիազոր մարմնի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո Ընկերության հետ կնքել շարժական գույքը սեփականության իրավունքով հանձնելու մասին պայմանագիր և կատարել հանձնման-ընդունման աշխատանքներ:
  5. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ընկերության հետ կնքել գույքի անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով դրույթ, որ Ընկերությունը՝
  • սույն որոշման 3-րդ կետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքը Լիազոր մարմնի համաձայնության դեպքում կարող է հանձնել վարձակալության,
  • կարող է կազմակեպել  միջազգային մրցաշարեր:
  1. Պայմանագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Ընկերության միջոցների հաշվին:

        

                  Հայաստանի Հանրապետության

                    վարչապետ                                               Ն. ՓԱՇԻՆՅ

  • Discussed

    22.03.2024 - 06.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 637

Print