Add to favourites

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 2023 թվականի N – Ն

 

 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա, գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման համար թույլտվության տրամադրման կամ մերժման հիմքերի կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան 2024 թ.

    

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի -ի

N -Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա, գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման համար թույլտվության տրամադրման կամ մերժման հիմքերը:
  2. Բազային տարածական տվյալները և մետատվյալները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
  3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա, գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման համար թույլտվությունը տրամադրում է լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե):

 

2․ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է ֆիզիկական կամ իրավաբանական՝ այդ թվում օտարերկրյա, անձանց կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Թույլտվությունը տրվում է աշխատանքների ամբողջ ծավալի համար՝ անկախ դրանց ավարտման ժամկետից:
  2. Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ներառյալ օտարերկրյա անձինք, պետք է ներկայացնեն հայտ աշխատանքները սկսելուց առնվազն 15 օր առաջ։ Հայտը պետք է ներառի առաջարկվող գործունեության մանրամասները՝ տվյալների հավաքագրման նպատակը, խնդիրները, հավաքագրման ժամանակահատվածը, ակնկալվող արդյունքները և տեղանքի վերաբերյալ նույնականացման տվյալները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում այլ պետական մարմինների կողմից տրամադրված թույլտվությունները։
  3. Կոմիտեն ուսումնասիրում է ստացված հայտը և կից ներկայացված տեղեկատվությունը՝ դրա ամբողջականությունը և սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով: Անհամապատասխանության դեպքում եռօրյա ժամկետում վերադարձնում է լրամշակման։
  4. Լրամշակված հայտը Կոմիտեին է ներկայացվում սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետների հաշվառմամբ։
  5. Կոմիտեի կողմից կատարվում է հայտի ուսումնասիրություն, տվյալների հավաքագրման տեղանքի համեմատություն առկա տեղեկատվական շտեմարանի հետ և բացահայտում ուսումանասիրվող տարածքի առանձնահատկությունները։
  6. Կոմիտեն իր նախաձեռնությամբ՝ ըստ անհրաժեշտության, հարցմամբ դիմում է պետական ոլորտային լիազոր մարմիններին՝ տրամադրելով համառոտ տեղեկատվություն կատարվող աշխատանքների վերաբերյալ՝ նաև կցելով ներկայացված հայտը։
  7. Հարցումը ուղարկելուց հետո ոլորտային լիազոր մարմինը ուսումնասիրում է ներկայացված նյութերը (փաստաթղթերը) և 5 օրյա ժամկետում տալիս է կարծիք՝ նշելով կողմ կամ դեմ լինելու հանգամանքը։
  8. Հայտի վերաբերյալ բացասական կարծիքի պարագայում ոլորտային լիազոր մարմինը պարտավոր է ներկայացնել մերժման ամբողջական հիմքերը: Սահմանված ժամկետում կարծիք չներկայացվելու դեպքում, այն համարվում է դրական։
  9. Կոմիտեն ամփոփում է ստացված կարծիքները և գրավոր պատասխանում է հայտ ներկայացնողին՝ տրամադրելով թույլտվություն կամ մերժում՝ հայտը (այդ թվում լրամշակված) ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում։ Թույլտվությունը տրվում է հայտում նշված ժամկետներում իրականացվող աշխատանքների ամբողջ ծավալի համար։
  10. Պետական ոլորտային լիազոր մարմինների կողմից տրամադրված բացասական կարծիքները հիմք չեն հայտը մերժելու համար:
  11. Հայտի մերժման պարագայում Կոմիտեն ներկայացնում է մերժման հիմքերը։
  12. Հայտի մերժման հիմքեր կարող են հանդիսանալ․

   1) ոլորտային լիազոր մարմինների կողմից տրամադրված կարծիքները,

   2) տվյալների պաշտպանության և ազգային անվտանգության նկատառումները,

   3) ստեղծվող և հավաքագրվող տարածական տվյալների կրկնելիությունը՝ առկայությունը պետական տարածական տվյալների ֆոնդում։

  • Discussed

    29.12.2023 - 16.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1255

Print