Add to favourites

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքներն իրականացնում են Կառավարության սահմանած կարգով՝ լիազոր մարմնի թույլտվության հիման վրա, բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել տիեզերական արբանյակների միջոցով կամ դրանց գրասենյակային մշակման արդյունքներով:

   Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատված կարգով սահմանել վերոնշյալ իրավահարաբերությունները: Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է ֆիզիկական կամ իրավաբանական՝ այդ թվում օտարերկրյա, անձանց կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Կարգով սահմանվում են հայտի ներկայացման ժամկետը, հայտում ներառվող գործունեության մանրամասները՝ տվյալների հավաքագրման նպատակը, խնդիրները, հավաքագրման ժամանակահատվածը, ակնկալվող արդյունքները և տեղանքի վերաբերյալ նույնականացման տվյալները։ Կոմիտեի կողմից կատարվող հայտի ուսումնասիրության, տվյալների հավաքագրման տեղանքը տեղեկատվական շտեմարանի հետ համեմատության և ուսումանասիրվող տարածքի բացահայտման առանձնահատկությունները։ Կարգում նախատեսվում է հայտի թույլտվության տրամադրման կամ մերժման դեպքերը:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Կառավարության որոշմամբ կսահմանվի «Տարածական տվյալների մասին» օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տարածական տվյալների ստեղծման իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտ:
  2. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
  3. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  4. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

   Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2117-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների ծրագրի 1-ին կետի «1. Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշման, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթի պահանջներից:

  • Discussed

    29.12.2023 - 16.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1256

Print