Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

___________ 2023 թվականի N ____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1045-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1072-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է4» և «է5» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

    1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

  • նախաբանում «Համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 138-րդ կետի`» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է4» կետով՝» բառերով,
  • հավելվածի՝

ա. 3-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական» բառերը, իսկ «(եզրակացություններ)» բառը հանել.

բ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «հակասում է» բառից հետո լրացնել «կամ անհամատեղելի է» բառերը։

   2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հատատեղերի հատկացման և տեղազննման կարգը հաստատելու մասին» N 1072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

  • նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետին համապատասխան`» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է5» կետով՝» բառերով,
  • վերնագրում և 1-ին կետում «և տեղազննման» բառերը հանել,
  • 1-ին կետից հետո լրացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել հատման նշանակված կանգուն ծառի ծավալի հաշվարկման աղյուսակները:»,
  • հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

   3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                           

                              Հայաստանի Հանրապետության

                                          վարչապետ                                                                 Ն. Փաշինյան

                    

 

                         

«      »                   2023թ.

  ք. Երևան

  • Discussed

    12.10.2023 - 02.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1432

Print