Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջից, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կարգավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ռեկրեացիոն և տնտեսական գոտիների անտառներում հատատեղերի հատկացման (խնամքի և սանիտարական հատումներ իրականացնելու նպատակով) գործընթացը։

   Նախագծով առաջարկվում է հատատեղերի հատկացման կարգը սահմանել նոր հավելվածով, ինչը պայմանավորված է կարգի փոփոխությունների ծավալով և մի շարք հստակեցումներով, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառներից բնափայտի մթերման աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությամբ։

  • Discussed

    12.10.2023 - 02.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1354

Print