Add to favourites

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 11-րդ պարբերությունից հանել «, հարկային մարմնի հարկային տեսչություններ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել 2-րդ նախադասությունը,

2) 3-րդ մասում «հարկային տեսչություններն» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում վերապատրաստումը բառից հետո լրացնել , ատեստավորումը բառը:

Հոդված 4. Օրենքի 111-ին հոդվածի 1-ին մասի`

1) 5-րդ կետից հանել «հարկային տեսչությունների» բառերը,

2) 8.1-ին կետից հանել «աշխատակազմի» բառերը:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ կետում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում բառով,

2) 1-ին մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետ.

«3) ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ»,

3) 3-րդ մասում վերապատրաստում բառը փոխարինել  ատեստավորում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) բառերով և «ծառայողներից» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող անձանցից (այդ թվում՝ հարկային ծառայողներից)՝» բառերը:

Հոդված 6. Օրենքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի, հայերենին տիրապետելու և սույն  օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացին կարող է մասնակցել ընդունելությանը, եթե բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանքի համաձայն կրթական ծրագրով ուսումնառության ավարտը նախատեսված է դասընթացի ավարտման տարում։»:

Հոդված 7. Օրենքի 17.3-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «և վերապատրաստում» բառերը փոխարինել  կամ ատեստավորում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) բառերով և «անցած անձանցից» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող անձանցից (այդ թվում՝ հարկային ծառայողներից)» բառերը,

2) 2-րդ մասի 2-րդ կետում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում բառով,

3) 2-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետ.

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք (այդ թվում՝ հարկային ծառայողները)»:

Հոդված 8. Օրենքի 19.1-ին հոդվածի՝

  • վերնագրից հանել , վերապատրաստումը բառը,
  • ուժը կորցրած ճանաչել 2-7-րդ մասերը:

Հոդված 9. Օրենքում լրացնել նոր՝ 20.1-ին և 20.2-րդ հոդվածներ.

Հոդված 20.1      Հարկային ծառայողների ատեստավորումը

 

  1. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացվում է՝

1) զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով.

2) առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով.

3) կառուցվածքային փոփոխության դեպքում ատեստավորում չանցած և հարկային ծառայության պաշտոնի նշանակված հարկային ծառայողները՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով։

  1. Հարկային ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Հարկային ծառայողը մինչև ատեստավորումն իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:
  2. Հարկային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար հարկային ծառայողի ատեստավորումն իրականացվում է ըստ պաշտոնների խմբերի` առնվազն տարին մեկ անգամ:
  3. Հաստիքների կրճատման և (կամ) կառուցվածքային փոփոխության դեպքում հարկային ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեում օրենքով սահմանված կարգով այլ հավասարազոր պաշտոնի փոխադրվող ատեստավորված հարկային ծառայողները ատեստավորման ենթակա չեն և պահպանում են ատեստավորման արդյունքները, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:
  4. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերի և 4-րդ մասի համաձայն հարկային ծառայությունում պաշտոնի նշանակված հարկային ծառայողը ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման: Այդ դեպքում հարկային ծառայողը պաշտոնի նշանակվելու օրվանից համարվում է ատեստավորված և հավելավճար ստանալու իրավունքը ձեռք բերած։ Սույն մասով նախատեսված դեպքում հարկային ծառայողների հետագա ատեստավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով սահմանված կարգով։

6․ Հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կազմակերպությունների կողմից և թեմաներով  հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հարկային ծառայության պաշտոնների ցանկում ներառված պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողների կողմից վերապատրասում անցնելու և վերապատրաստման հավաստագիր ստանալու դեպքում հարկային ծառայողը հավաստագրի ուժի մեջ լինելու ժամանակահատվածում ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ատեստավորման։ Այդ դեպքում հարկային ծառայողը հավաստագիրը ստանալու օրվանից համարվում է ատեստավորված և հավելավճար ստանալու իրավունքը ձեռք բերած։ Սույն մասով նախատեսված դեպքում հավաստագիրը ուժի մեջ չլինելու դեպքում հարկային ծառայողների հետագա ատեստավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով սահմանված կարգով։

  1. Հարկային ծառայողների ատեստավորման չափանիշները և ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
  2. Ատեստավորման անցկացման նպատակով հարկային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
  3. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
  4. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող հարկային ծառայողները պարտավոր են ատեստավորվել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով հարկային ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո:
  5. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող հարկային ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված հարկային ծառայողները ատեստավորման համար պարտավոր են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո՝ այդ ժամկետի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում։
  6. Եթե հարկային ծառայողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 14-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
  7. Ատեստավորման ենթակա հարկային ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
  8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:

  1. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման ժամկետի ընթացքում ունեն ատեստավորմանը կրկին մասնակցելու առավելագույնը երկու հնարավորություն՝ համաձայն հարկային մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) ենթակա է հարկային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ հարկային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու:

  1. Սույն հոդվածի 14-րդ և 16-րդ մասերով նախատեսված եզրակացությունները հաստատվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:
  2. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ այդ պաշտոնների համար ստացած հավելավճարի պահպանմամբ: Նշված ծառայողները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորմանը կարող են կրկին մասնակցել ոչ շուտ, քան հրամանով հաստատված եզրակացությանը ծանոթանալու պահից մեկ տարի հետո:
  3. Հարկային ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
  4. Հավելավճար ստացող հարկային ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով հարկային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելով.

2) հարկային մարմնի ղեկավարի կամ տեղակալի պաշտոնին նշանակվելիս:

  1. Հարկային ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

 

Հոդված 202.        Հարկային ծառայողի վերապատրաստումը

 

  1. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ` Ուսումնական կենտրոնում կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
  2. 2. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով::

 

Հոդված 10. Օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

4) սույն օրենքի 20․1-ին հոդվածի  10-րդ կամ 11-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 20․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 20․1-ին հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ մասնակցելու դեպքում՝ ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 20․1-ին հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում:

 

Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 5-7րդ կետեր՝

5) հաստիքների կրճատումը կամ հարկային մարմնի լուծարումը.

6) սույն օրենքի 20․1-ին հոդվածի  10-րդ կամ 11-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 20․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 20․1-ին հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ մասնակցելու դեպքում՝ ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 20․1-ին հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում.

7) սույն օրենքի 20․2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հինգը տարվա ընթացքում վերապատրաստմանը չմասնակցելը:

 

Հոդված 12. Օրենքի 26.2-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասի 1-ին կետում մասնագիտական վերապատրաստումը բառերը փոխարինել «ատեստավորումը բառով և հանել վերապատրաստումը» բառը,
  • 3-րդ մասում ծառայողների բառից հետո լրացնել ատեստավորումը բառը:

 

Հոդված 13.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 4-րդ մասի համաձայն հարկային ծառայությունում պաշտոնի նշանակված կամ հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում օրենքով սահմանված գործողության ժամկետում ընդգրկված կամ վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու մասին գործողության ժամկետում գտնվող հավաստագիր ունեցող հարկային ծառայողը ենթակա չէ սույն օրենքով սահմանված կարգով ատեստավորման և այդ դեպքում հարկային ծառայողը հավելավճար ստանալու իրավունքը ձեռք է բերում հարկային մարմնում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատեստավորման արդյունքներով հավելավճար տրամադրելու օրվանից, որի չափը որոշվում է ատեստավորման չափանիշները և կարգը սահմանող կառավարության որոշմամբ։ Սույն մասով նախատեսված դեպքում հարկային ծառայողների հետագա ատեստավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով  սահմանված կարգով։
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկային ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքով սահմանված ատեստավորման չափանիշները և կարգը սահմանող Կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-402-Ն օրենքի 8-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ կետում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում բառով,

2) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3) ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ»,

3) 3-րդ մասում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) բառերով և «ծառայողներից» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող անձանցից (այդ թվում` մաքսային ծառայողներից)`» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8.1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի,հայերենին տիրապետելու և սույն  օրենքի 49-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացին կարող է մասնակցել ընդունելությանը, եթե բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանքի համաձայն կրթական ծրագրով ուսումնառության ավարտը նախատեսված է դասընթացի ավարտման տարում։»:

Հոդված 3. Օրենքի 8.3-րդ հոդվածի`

1) 1-ին մասում և վերապատրաստում բառերը փոխարինել  կամ ատեստավորում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) բառերով և «անցած անձանցից» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող անձանցից (այդ թվում` մաքսային ծառայողներից)» բառերը,

2) 2-րդ մասի 2-րդ կետում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում բառով,

 3) 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք (այդ թվում՝ մաքսային ծառայողները)»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի՝

  • վերնագրից հանել , վերապատրաստումը բառը,
  • ուժը կորցրած ճանաչել 2-7-րդ մասերը:

 

Հոդված 5. Օրենքում լրացնել նոր՝ 16.1-ին և 16.2-րդ հոդվածներ.

Հոդված 16.1.      Մաքսային ծառայողների վերապատրաստումը

 

  1. Մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ` Ուսումնական կենտրոնում կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
  2. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանվում են մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

 

Հոդված 16.2.        Մաքսային ծառայողների ատեստավորումը

 

  1. Մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացվում է՝

1) զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով.

2) առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով.

3) կառուցվածքային փոփոխության դեպքում ատեստավորում չանցած և մաքսային ծառայության պաշտոնի նշանակված մաքսային ծառայողները՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով։

  1. Մաքսային ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Մաքսային ծառայողը մինչև ատեստավորումն իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:
  2. Մաքսային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար մաքսային ծառայողի ատեստավորումն իրականացվում է ըստ պաշտոնների խմբերի` առնվազն տարին մեկ անգամ:
  3. Հաստիքների կրճատման և (կամ) կառուցվածքային փոփոխության դեպքում մաքսային ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեում օրենքով սահմանված կարգով այլ հավասարազոր պաշտոնի փոխադրվող ատեստավորված մաքսային ծառայողները ատեստավորման ենթակա չեն և պահպանում են ատեստավորման արդյունքները, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:
  4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 4-րդ մասի համաձայն մաքսային ծառայությունում պաշտոնի նշանակված մաքսային ծառայողը ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման: Այդ դեպքում մաքսային ծառայողը պաշտոնի նշանակվելու օրվանից համարվում է ատեստավորված և հավելավճար ստանալու իրավունքը ձեռք բերած։ Սույն մասով նախատեսված դեպքում մաքսային ծառայողների հետագա ատեստավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով սահմանված կարգով։

6․ Մաքսային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կազմակերպությունների կողմից և թեմաներով  մաքսային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված մաքսային ծառայության պաշտոնների ցանկում ներառված պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողների կողմից վերապատրասում անցնելու և վերապատրաստման հավաստագիր ստանալու դեպքում մաքսային ծառայողը հավաստագրի ուժի մեջ լինելու ժամանակահատվածում ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ատեստավորման։ Այդ դեպքում մաքսային ծառայողը հավաստագիրը ստանալու օրվանից համարվում է ատեստավորված և հավելավճար ստանալու իրավունքը ձեռք բերած։ Սույն մասով նախատեսված դեպքում հավաստագիրը ուժի մեջ չլինելու դեպքում մաքսային ծառայողների հետագա ատեստավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով սահմանված կարգով։

  1. Մաքսային ծառայողների ատեստավորման չափանիշները և ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
  2. Ատեստավորման անցկացման նպատակով մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
  3. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
  4. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող մաքսային ծառայողները պարտավոր են ատեստավորվել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով մաքսային ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո:
  5. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող մաքսային ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված մաքսային ծառայողները ատեստավորման համար պարտավոր են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո՝ այդ ժամկետի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում։
  6. Եթե մաքսային ծառայողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 14-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
  7. Ատեստավորման ենթակա մաքսային ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
  8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:

  1. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման ժամկետի ընթացքում ունեն ատեստավորմանը կրկին մասնակցելու առավելագույնը երկու հնարավորություն՝ համաձայն մաքսային մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) ենթակա է մաքսային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ մաքսային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու:

  1. Սույն հոդվածի 14-րդ և 16-րդ մասերով նախատեսված եզրակացությունները հաստատվում են մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:
  2. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ այդ պաշտոնների համար ստացած հավելավճարի պահպանմամբ: Նշված ծառայողները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորմանը կարող են կրկին մասնակցել ոչ շուտ, քան հրամանով հաստատված եզրակացությանը ծանոթանալու պահից մեկ տարի հետո:
  3. Մաքսային ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
  4. Հավելավճար ստացող մաքսային ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով մաքսային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելով.

2) մաքսային մարմնի ղեկավարի կամ տեղակալի պաշտոնին նշանակվելիս:

  1. Մաքսային ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ::

 

Հոդված 6. Օրենքի 17.1-ին հոդվածի՝

  • 2-րդ մասի 1-ին կետում վերապատրաստումը բառը փոխարինել «ատեստավորումը բառով և հանել վերապատրաստում բառը,
  • 3-րդ մասում ծառայողների բառից հետո լրացնել ատեստավորումը բառը:

 

Հոդված 7. Օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ՝

4) սույն օրենքի 16․2-րդ հոդվածի 10-րդ կամ 11-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 16․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 16․2-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ մասնակցելու դեպքում` ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 16․2-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում:

Հոդված 8. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ և 9.3-րդ կետեր.

«9.2) սույն օրենքի 16․2-րդ հոդվածի  10-րդ կամ 11-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ մասնակցելու դեպքում` ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում,

9.3) սույն օրենքի 16․1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հինգը տարվա ընթացքում վերապատրաստմանը չմասնակցելը.»:

 

Հոդված 9.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 4-րդ մասի համաձայն մաքսային ծառայությունում պաշտոնի նշանակված կամ մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում օրենքով սահմանված գործողության ժամկետում ընդգրկված կամ վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու մասին գործողության ժամկետում գտնվող հավաստագիր ունեցող մաքսային ծառայողը ենթակա չէ սույն օրենքով սահմանված կարգով ատեստավորման և այդ դեպքում մաքսային ծառայողը հավելավճար ստանալու իրավունքը ձեռք է բերում մաքսային մարմնում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատեստավորման արդյունքներով հավելավճար տրամադրելու օրվանից, որի չափը որոշվում է ատեստավորման չափանիշները և կարգը սահմանող կառավարության որոշմամբ։ Սույն մասով նախատեսված դեպքում մաքսային ծառայողների հետագա ատեստավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով  սահմանված կարգով։
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մաքսային ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքով սահմանված ատեստավորման չափանիշները և կարգը սահմանող Կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում:
  4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԻԾ

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում՝ «պետական եկամուտների կազմակերպման և հսկողության, ստուգումների կազմակերպման և դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների,» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների,» բառերով: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում 2020 թվականի փետրվարի 22-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» պարբերությունում «փրկարարական ծառայողների» բառերից հետո լրացնել «, հարկային և մաքսային ծառայողների» բառերը։

Հոդված 2 Օրենքի 7-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․3-րդ մաս․

«6․3․ Պետական եկամուտների կոմիտեում հարկային և մաքսային ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով: Սույն մասով սահմանված հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։»,

2) 7-րդ մասում «6․1-ին մասով» բառերը փոխարինել «6․1-ին և 6․3-րդ մասերով» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Discussed

    19.07.2023 - 03.08.2023

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1622

Print

Related documents / links

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

21.07.2023

ուսուցիչների ու զինվորների աշխատավարձերը բարձրացրեք ու թոշակառուների թոշակը ոչնչություններ

See more