Add to favourites

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձնահատկությունները տարածել հարկային և մաքսային մարմիններում հիմնական մասնագիտական գործառույթներ իրականացնող բոլոր պաշտոնների նկատմամբ, հաշվի առնելով, որ ՊԵԿ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները հավասարապես  իրականացնում են  ՊԵԿ-ի իրավասությունը սահմանող հարկային կամ մաքսային ոլորտի իրավա­կան ակտերի պահանջների կատարումն ապահովող գործառույթներ, 2) հարկային և մաքսային ծառայություններում ծառայության անցնելու գրավ­չությունն ու շա­հագրգռվա­ծու­թյունը մեծաց­նե­լու, պատշաճ մասնագիտական պատ­րաստ­վա­ծություն ապա­հո­վե­լու, հարկային և մաքսային ծառայողների աշխա­տա­վար­­ձերը բարձրացնելու և կադրերի արտա­հոս­քը կանխելու անհրա­ժեշտությունը:

Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հարկային և մաքսային մարմիններում հիմնական մասնագիտական գործառույթներ իրականացնող բոլոր պաշտոնների համար սահմանել առանձնահատկություններ, որով վերջիններս իրավունք կունենան իրականացնելու այնպիսի գործառույթներ, որոնք ուղղված են հարկային և մաքսային մարմնի խնդիրների և լիազորությունների իրականացմանը: Միաժամանակ, ատեստավորման համակարգի ներդրման և դրա արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների համար լրացուցիչ սոցիալական երաշ­խիքներ սահմանելու պայմաններում կապահովվի որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով համալրումը, կկան­խվի կադրերի ար­տա­հոսքը համակարգից։

  • Discussed

    19.07.2023 - 03.08.2023

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1575

Print

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

21.07.2023

ուսուցիչների ու զինվորների աշխատավարձերը բարձրացրեք ու թոշակառուների թոշակը ոչնչություններ

See more