Add to favourites

The draft has been accepted

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______________2023 թվականի N ________ - Ն

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        «Լիցենզավորման մաuին» oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 14-րդ հոդվածի 2-րդ, 26-րդ հոդվածի 8-րդ մասերին, «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի զ.2-րդ և զ.5-րդ կետերին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

 

1. Հաստատել՝

1) Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 Հավելվածի.

2) Քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորման և հավաստագրման կարգը՝ համաձայն N 2 Հավելվածի.

3) Քաղաքաշինության բնագավառում մասնագետների թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը՝ համաձայն N 3 Հավելվածի.

4) Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման և որակավորման ձևաթղթերը՝ համաձայն N 4 Հավելվածի:

 

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզավորման կարգն ու լիցենզիաների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1533-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներիև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներիև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառումշենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 774-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 855-Ն որոշումը:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 17-ից:

  • Discussed

    26.04.2023 - 11.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2085

Print