Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի________________-ի   N-         Ն

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի  6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը և 8-րդ հոդվածի 1-ին մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կարգում՝
  • 1- ին կետում «3» բառից հետո լրացնել «3.1.,» բառերով,
  • 2-րդ կետից հետո լրացնել նոր «2.1» կետով հետևյալ բովանդակությամբ.

«2.1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ներդրումային ծրագրի արժեքում ներառվում են միայն ՏԳՏԴ  R(ԱՌ) մշակույթ, զվարճություններ և հանգիստ (Բացառույթամբ 92. Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն) դասիչին պատկանող ներդրումային ծրագրի հաստատումից հետո տվյալ կազմակերպության կողմից շինարարական աշխատանքները կամ հիմնական միջոցների ձեռքբերումը՝ բացառությամբ անշարժ գույքի:»:

  • 4-րդ կետից հետո լրացնել նոր «4.1.» կետով հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում կազմակերպելու դեպքում լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա)  «40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության  կողմից հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման պատճենը,

բ) ներդրումային ծրագրի արժեքի հավաստիության գնահատման հաշվետվություն, տրված հետևյալ աուդիտորական ընկերություններից որևէ մեկի կողմից՝ Քեյ-Փի-Էմ Ջի Արմենիա», «Էրնսթ Ընդ Յանգ», «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա»:

գ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,

դ) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերի 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին համապատասխանության սերտիֆիկատների պատճենները,

ե) շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի (ընդ որում, N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն:),

զ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված հայտատուի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ

է) շահումով` խաղերի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից,

ը) անշարժ գույքի (գործունեության իրականացման վայրի, խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը

թ) հայտարարագիր՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 6 ձևի:

ժ) համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից Խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնությունը:

  1. Կարգը լրացնել նոր՝ N 3.1 ձևով՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ    


Հավելված
ՀՀ կառավարության 20
23 թվականի
«----------» «-------» N             -Ն որոշման

Ձև 3.1

 

Հ Ա Յ Տ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում

 

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և հայտատուի պետական գրանցման համարը 

__________________________________
__________________________________

Հայտատուի գտնվելու վայրը


__________________________________
__________________________________


Հայտատուի գործունեության
իրականացման վայրը


__________________________________
__________________________________

Խաղասրահի անվանումը


__________________________________
__________________________________


Հեռախոսահամարը


__________________________________


 

ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ`

1.        

«40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության  կողմից հավանություն   տալու մասին» ՀՀ կառավարության որոշման պատճենը_________________________

q

2.        

 Ներդրումային ծրագրի ծախսերի հավաստիության աուդիտի հաշվետվության պատճենը,  տրված հետևյալ աուդիտորական ընկերություններից որևէ մեկի կողմից՝ Քեյ-Փի-Էմ Ջի Արմենիա»-ն, «Էրնսթ Ընդ Յանգ»-ը, «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա»- ն

q

3.        

պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին

q

4.        

Շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները _____________________________

q

5.        

Շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի ___________________________

q

6.        

Տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին___________________________

q

7.        

Շահումով` խաղերի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից___________________________

q

8.        

Անշարժ գույքի (գործունեության իրականացման վայրի, խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը

q

9.        

Հայտարարագիր՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ ___________________________

q

10.    

Հայտարարագիր՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 6 ձևի ___________________________

q

11.    

համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից Խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնությունը:

___________________________

q

 

Սույնով հայտնում եմ նաև, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը խախտված չէ:

Առդիր` թերթ:

 

Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,
որի համար ստորագրում եմ ______________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

   
 

____ _______________ 20    թ.

 

  • Discussed

    20.04.2023 - 05.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1747

Print

Related documents / links