Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված խորհրդակցության արձանագրության թիվ Վ/127-2022 քաղվածքի կետ 3.7 հանձնարարականով՝  օրենքով նախա­տեսված՝ այլ վայրերում խաղատան գործունեության կազմակերպման լիցենզավորման պայման հանդիսացող՝ կատարված ներդրումները գնահատելու մեթոդաբանությունը ենթաօրենսդրական ակտերով սահմանելու և կարգավորելու վերաբերյալ:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն.

«խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:

Ընդ որում, սույն կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակներում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) մեկ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության դեպքում:»:

Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշմամբ սահմանված և հստակեցված չէ օրենքով նախա­տեսված՝ այլ վայրերում խաղատան գործունեության կազմակերպման լիցենզավորման ընթացակարգի առանձնահատկությունները՝ այդ թվում լիցենզավորման պայման հանդիսացող՝ կատարված ներդրումները գնահատման, ծախսերի հավաստագրման, ներդրումը մեկ վայրում կատարված լինելու,  համաներդրողների առկայության դեպքում՝ որպես կազմակերպիչ հանդես գալու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջներին համապատասխանության վերաբերյալ  փաստաթղթերի և տեղեկատվության ներկայացնելու կարգը:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ սահմանելով Օրենքով նախատեսված՝ այլ վայրերում խաղատան գործունեության կազմակերպման լիցենզավորման պայման հանդիսացող՝ կատարված ներդրումների գնահատման, ծախսերի հավաստագրման, ներդրումը մեկ վայրում կատարված լինելու,  համաներդրողների առկայության դեպքում՝ որպես կազմակերպիչ հանդես գալու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջներին համապատասխանության վերաբերյալ փաստաթղթերի և տեղեկատվության ներկայացնելու կարգը: Մասնավորապես առաջարկվում է.

  1. Հստակեցնել, որ Օրենքի իմաստով ներդրումային ծրագրի արժեքում ներառվում են միայնՏԳՏԴ R(ԱՌ) մշակույթ, զվարճություններ և հանգիստ (Բացառույթամբ 92. Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն) դասիչին պատկանող ներդրումային ծրագրի հաստատումից հետո տվյալ կազմակերպության կողմից շինարարական աշխատանքները կամ հիմնական միջոցների ձեռքբերումը՝ բացառությամբ անշարժ գույքի:
  2. Խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում կազմակերպելու դեպքում լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը`
  • «40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման պատճենը,
  • Ներդրումային ծրագրի ծախսերի հավաստիության աուդիտի հաշվետվության պատճենը, տրված հետևյալ աուդիտորական ընկերություններից որևէ մեկի կողմից՝ Քեյ-Փի-Էմ Ջի Արմենիա»-ն, «Էրնսթ Ընդ Յանգ»-ը, «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա»- ն
  • այլ Օրենքով սահմանված փաստաթղթերը:
  1. Կարգավորման առարկան.

Խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում կազմակերպելու դեպքում լիցենզավորման հետ կապված հարա­բե­րություն­ների կարգավորում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  2. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

 Նախա­գծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում կկարգավորվեն Խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում կազմակերպելու դեպքում լիցենզավորման հետ կապված հարա­բե­րություն­ները:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը  բխում ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի  N 2117-Լ որոշման  Հավելված N1 հաստատված «ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին /34.1 կետ ռազմավարական փաստաթղթից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Այլ տեղեկություններ.

    Նախագծի  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  • Discussed

    20.04.2023 - 05.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1751

Print