Add to favourites

««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրացնել  20-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերով՝  հետևյալ բովանդակությամբ.

«8. Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց և այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ չկատարման փաստը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմնին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների  արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:

  1. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ՝ հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների կատարման համար անհրաժեշտ ժամկետների, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ տեղեկություններ:
  2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:
  3. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ- 51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում  «որոշմամբ» բառից հետո  լրացնել «բացառությամբ տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման, ինչպես նաև բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում                                                «ուսումնասիրությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման և բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել նոր 8.1.-րդ, 8.2.-րդ, 8.3.-րդ և 8.4.-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«8.1.Կարգադրագրի՝ դրանով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց և այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը, սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ կարգադրագրի չկատարման փաստը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմնին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների  արդյունքում արձանագրված և կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:

8.2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.1.-րդ մասով սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների  արդյունքում արձանագրված և կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ՝ հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների կատարման համար անհրաժեշտ ժամկետների, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ տեղեկություններ:

8.3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.2.-րդ մասով սահմանված՝ գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:

8.4. Սույն հոդվածի 8.3.-րդ մասով նախատեսված՝ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Discussed

    06.03.2023 - 22.03.2023

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2000

Print

Related documents / links