Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարություն

Այսօր կլիմայի փոփոխությունը  գլոբալ մարտահրավերներից է։ 1970-ականներից ի վեր աշխարհում տեղի է ունենում կլիմայական պայմանների փոփո­խու­թյուն, ինչը դրսևորվում է ջերմաստիճանի բարձրացմամբ և տեղումների կրճատ­մամբ: Մարդու  գործունեության արդյունքում նշանակալիորեն ավելացել են ջերմոցային գազերի արտանետումները, նպաստելով ջերմոցային  էֆեկտի ուժգնացմանը՝ հանգեցնելով Երկիր մոլորակի մակերևույթի և մթնոլորտի լրա­ցու­ցիչ տաքացմանը: Ներկայումս դիտվող և ապա­գա­յում սպասվող կլիմայի փոփո­խու­թյունը հանգեցնում է մարդածին և բնական համա­կար­գերի համար համատա­րած և անդառ­նալի հետևանք­ների, պարունակում է ռիսկեր տնտեսական, էներգե­տիկ, պա­րենային անվտան­գու­թյան ապա­հովման, ինչպես նաև կայուն զարգաց­ման առումով: Այս ռիսկերը նվազա­գույ­նի հասցնելու համար անհրաժեշտ է կառա­վար­ման համա­կար­գերը, տնտեսու­թյան ճյուղերը և ենթակառուցվածքները հարմա­րեցնել փոփոխ­վող կլիմա­յական պայման­ներին:

Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն՝ ձևակերպելու և ներկայացնելու ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարա­ժամ­­կետ ռազ­մա­վարություններ (ՋԳ-ՑԱԶԵՌ)` հաշվի առնելով ընդհա­նուր, սակայն տարբերակ­ված պատասխանատվությունը և կարողությունները: ՋԳ-ՑԱԶԵՌ-ը պետք է ուղենիշ հանդիսանան երկրների նշված նպատակադրումն իրա­­գործ­ելու ճա­նա­պար­հին՝ միա­ժա­մա­նակ ապա­հո­վելով բարձր, կայուն, հավա­­սա­րա­կշռված և ար­դար աճի հետ կլի­մայական ծրագրերի ներդաշ­նա­կու­թյունը: ՋԳ-ՑԱԶԵՌ -ը աջակ­­ցում է խնդիրների լայն շրջանակի լուծ­մանը, ինչպիսիք են` հավակնոտ զարգացման նպատակների և կլիմայական  գոր­ծո­ղությունների համադրումը, երկարաժամկետ օրակարգի ապահովումը կարճա­ժամկետ և միջնաժամկետ հանձնառությունների համար, բարձր արտանետումներով ոլորտներին և տնտեսավարողներին վաղ և կանխատեսելի ուղերձների հա­­ղոր­դումը, մեղմ­ման հնարավորությունների դիտարկումը ողջ տնտեսության կտրվածքով, տեխնոլոգիական առաջ­ըն­թացի միտումներին համահունչ տնտեսա­կան քաղա­քա­­կա­նու­թյան մշակումը՝ մար­տահրավերները հնարավորութ­յունների փոխա­կեր­­­պե­լու համա­տեքս­տում:

ՀՀ կառավարության ծրագիրը  կարևորում է կլիմայի փոփոխու­թյան նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման խնդիրը` հարմարվողա­կա­նության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառություն­ների պատշաճ կատարման միջոցով:

Հետապնդելով նշված նպատակները և հավատարիմ մնալով կլիմայի փոփո­խու­թյան դիմա­կայման գործում ստանձնած իր միջազգային հանձնառություններին՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է Հայաստանի ցածր արտա­նե­տումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050 թվական) ռազմավարություն:

Որոշման նախագիծը կցվում է։

  • Discussed

    06.02.2023 - 21.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Agriculture, Education and science, Nature protection, Aviation, Urban planning, Social welfare, Energy and natural resources, Economy, Transport, Financial, Territorial administration and development, Economical, Emergency situations, Cadastre, Energy (electricity, heat supply, gas supply systems), High tech industry

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3601

Print

Related documents / links