Add to favourites

Under development

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

                     ՆԱԽԱԳԻԾ  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

ՈՐՈՇՈՒՄ 

«____» ______________ 2022  թվականի   N _____ Լ 

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

         Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման N 2 հավելվածի 47.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.     

  1. Հաստատել անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների վերանայման և աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրման գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
  2. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իրենց լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմիններին՝ սույն որոշման հավելվածով սահմանված գործողությունների իրականացման համար, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվություն։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված   

    ՀՀ կառավարության 2022 թվականի

--------------------ի N--Լ որոշման

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ

Հ/հ

Գործողության անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանա

տու մարմին/ներ

 

Համակատարող մարմին/ներ

Կատար ման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը և կանխատեսվող չափը

1.

Հոգեկան առողջության ոլորտին վերաբերող ՀՀ գործող օրենսդրության համապատասխանեցում  միջազգային չափանիշներին,  անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների մասով, մասնավորապես վերանայել՝

1) «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքը, այն համապատասխանեցնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին

 

2)«Սոցիալական աջակցության մասին» օրենքը

 

3)«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը

 

4)«Քաղաքացիական օրենսգիրքը»

 

5)«Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը» և «Վարչական դատավարության օրենսգիրքը»

 

6)«Ընտրական օրենսգիրքը»

7)«Ընտանեկան օրենսգիրքը»

 

8)«Աշխատանքային օրենսգիրքը»

 

9) վերը նշված օրենքներից բխող ենթաօրենսդրական իրավական  ակտեր

 

 

1.     Մշակված բոլոր նախագծերի ընդունմամբ ապահովված են հոգեկան առողջության և մտավոր խնդիր ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը, ամրագրված է այն հիմնական սկզբունքը, որ անձն ունի իր կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու անօտարելի իրավունք, և նա պետք է վերահսկի իր կյանքը և ընտրի աջակցության այն տեսակը, որն ինքն է նախընտրում:

2.    Ընդունված օրենքներով ամրագրված և պաշտպանված են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բոլոր իրավունքները (անձնական և ընտանեկան կյանքի, ազատության և անձնական անձեռնմխելիության, առողջության, դատական պաշտպանության, սեփականության, աշխատանքի, քաղաքական կյանքին մասնակցելու և այլն), անկախ նրանց գտնվելու վայրից, անկախ առողջական վիճակից  և իրավական ու սոցիալական կարգավիճակներից:

3.  Ամրագրված են նաև դրույթներ, որոնք իրավական հիմք են ստեղծում գործունակության սահմանափակման տարբեր աստիճաններ սահմանելու և դրանք պարբերաբար վերանայելու համար՝ հիմք ընեունելով մասնագետների կողմից տրված եզրակացությունները։ ՝

  4. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքով»  ամրագրված է փաստաբանի պարտադիր ներգրավումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին առնչվող դատական  գործընթացներում, եթե անձը գրավոր չի հրաժարվում փաստաբանի միջոցով իրավունքների պաշտպանությունից, նույնը՝ «Վարչական դատավարության օրենսգրքում»:

 5. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում կանոնակարգված են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ անվտանգության միջոցների կիրառման հետ կապված գործառույթները՝ դրանք պայմանավորելով հանրության համար ներկայացվող վտանգի աստիճանի օբյեկտիվ գնահատմամբ:

 6. Քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ, որպես աջակցող մեխանիզմ, սահմանված է ընտանեկան հսկողությունը, որը կարող է դիտարկվել որպես ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային միջոց` հարկադիր բուժման կիրառելիության հարցը լուծելիս:

Ապահովված են նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի դատարան դիմելու, արդար դատաքննության, գործունակության սահմանափակման հետ կապված որոշման վերանայման իրավունքները:

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութ յուն

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ առողջապա հության նախարարություն

ՀՀ տարածքային կառավար ման և ենթակառուց վածքների նախարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատա կազմ` համաձայնությամբ

 

Հասարակա կան կազմակեր պություններ (համաձայնությամբ)

 

 

 

2023-2025թթ

Ֆինանսա վորում չի պահանջ վում

2․

Աստիճանաբար վերացնել  հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ խնամակալ նշանակելու ներկայիս գործող ձևաչափը և դատարանի որոշմամբ անձին   գործունակությունից զրկելու ինստիտուտը, այն փոխարինելով  որոշումների կայացմանն աջակցության մեխանիզմների իրավական կարգավորմամբ, մասնավորապես՝

1)  իրավական ակտով սահմանել աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմները և «աջակցողի» կարգավիճակը

2)   համապատասխան փոփոխություններ կատարել խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունում

3) մշակել և հաստատել որոշումների կայացման աջակցման պայմանագրի օրինակելի ձև

4) անձին անգործունակ ճանաչելու և նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու գործընթացն ամբողջությամբ փոխարինել աջակցության  միջոցով որոշումների կայացման մեխանիզմների ներդրմամբ

 

Օրենքով ներդրված է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին՝ իրազեկված համաձայնությամբ «ընկերոջ» կամ  «աջակցողի»  ինստիտուտը, վերջինս հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համաձայնությամբ և/կամ համատեղ կայացնում է որոշումներ, որոնք առնչվում են աջակցություն ստացող անձի կյանքին, գործունեությանը, նրա իրավունքների իրացմանը և այլ հարցերի:                 1) Ընդունված է ենթաօրենսդրական իրավական ակտ, որով կարգավորված է  աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմները և ողջ գործընթացը, հստակ սահմանված են  ,,աջակցողի,, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:

2) Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունում ավելացվել դրույթներ, համաձայն որի աջակցության միջոցով որոշումների կայացման գործընթացում այդ մարմինը նույնպես ունենում է իր մասնակցությունը:

3) Աջակցողը գործում է օրինական կնքված պայմանագրի հիման վրա և ընտրվում են բացառապես՝ աջակցություն ստացողի գրավոր համաձայնությամբ:   

Նա պետք է վայելի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի լիակատար վստահությունը:

 

4) Մինչև իրենց պարտականությունների կատարմանն անցնելը, «աջակցողը»   անցնում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ հոգեբուժութ յան, սոցիալական աշխատանքի և մարդու իրավունքների թեմաներով: Նոր գործընթացին անցնելուց առաջ վերապատրաստում են անցնում նաև Խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչները: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութ յուն

 

ՀՀ առողջապա հության նախարարություն

ՀՀ մարդու իրավունք ների պաշտպանի աշխատա կազմ          

(համաձայնությամբ)

2023-2026թթ

Ֆինանսա վորում չի պահանջ վում

3.

Մշակել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի գործունակության սահմանափակման աստիճանը   որոշող չափանիշներ՝ ըստ նրանց ֆիզիկական (մարմնական) և հոգեկան       (մտավոր) առողջության, հասարակական կյանքում նրանց գործունեության և մասնակցության  գնահատման,  դրա հիման վրա սահմանել  անձանց տարբեր  խմբերի գնահատված կարիքներին համարժեք  աջակցության ձևերն ու տեսակները:  Գործընթացի հիմքում դնել այն հիմնական   սկզբունքը, որ գործունակության սահմանափակումը չի ենթադրում անձի իրավունքների և որոշումների կայացման սահմանափակում, այլ միայն հիմք է հանդիսանում աջակցության տեսակի ընտրության համար:

1.Սոցիալական պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորած մարմնի ղեկավարի կողմից սահմանված է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց գնահատման մեթոդաբանությունը և համապատասխան չափանիշները։

2. Սահմանվել են մշակված  չափանիշների հիման վրա հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց  անհատական գնահատման արդյունքում դասակարգված տարբեր խմբերի համար նախատեսված աջակցութ յան  ձևերն ու տեսակները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութ յուն

ՀՀ առողջապա հության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Հասարակական կազմակեր պություններ (համաձայնությամբ)

2023-2024թթ

Ֆինանսավորում չի պահանջ վում

4.

Ոլորտը ապահովել վերապատրաստված մասնագետներով՝ առաջնորդվելով մասնագետների որակավորման միջազգային լավագույն փորձով

Ապահովված է ոլորտի մասնագետների շարունակական կրթությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև ներդրված են կիրառվող մոդուլների արդյունավետության պարբերաբար գնահատման մեխանիզմները

 

ՀՀ առողջապահութ  յան նախարարութ յուն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատա կազմ` համաձայնությամբ

2023-2026թթ

ՀՀ պետական բյուջե

 

Ֆինանսա վորման չափ կանխատե սել հնարավոր չէ

5.

Աջակցություն տրամադրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ խնամող ընտանիքներին, սահմանելով աջակցության տարբեր ձևեր և մեխանիզմներ

 

1.Ընդլայնվել և բարելավվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնագիտացված տնային խնամքի ծառայությունը, որն  արդեն հասանելի է հանրապետության առնվազն 5 համայնքում՝ նվազագույնը 150 անձի հաշվարկով, ինչը հնարավորություն է ընձեռնում ընտանիքի աշխատունակ անձանց լուծելու իրենց զբաղվածության հարցը.

2.Ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը՝ առնվազն 2450 անձի հաշվարկով

3.Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ խնամող ընտանիքները ստանում են ամենամսյա ֆինանսական աջակցություն՝ առնվազն 100 ընտանիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

 

 

ՀՀ տարածքային կառավար ման և ենթակառուց վածքների նախարարություն

 

Հասարակա կան կազմակեր պություններ (համաձայնությամբ)

 

1․  2023-2024թթ

 

 

 

 

 

 

 

2. 2023-2024թթ

 

 

3․ 2025-2026թթ

ՀՀ պետական բյուջե

 

Ֆինանսա վորման չափ կանխատե սել հնարավոր չէ

6.

Ապահովել պետական կառավարման, դատական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և ոլորտին առնչվող մասնագետների համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց  իրավունքների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, դրանց մասնակից դարձնելով նաև խնդիրը կրող անձանց և նրանց ընտանիքներին

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական, տարածքային, տեղական

ինքնակառավարման մարնինների,  խնամակալության և հոգաբարձության մարմինների, բժշկական և սոցիալական հաստատությունների աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների և  ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք և նրանց ընտանիքները իրազեկված են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների մասին։

ՀՀ առողջապահութ յան նախարարութ յուն

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՀՀ մարդու իրավունքնե րի պաշտպանի աշխատա կազմ` համաձայնությամբ

 

Հասարակա կան կազմակեր պություններ (համաձայնությամբ)

2023-2026թթ

ՀՀ պետական բյուջե

 

Ֆինանսա վորման չափ կանխատե սել հնարավոր չէ

 

  • Discussed

    02.11.2022 - 17.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2682

Print

Suggestions

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

17.11.2022

Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գործողությամբ «Իրականացնել իրավիճակի գնահատում և մշակել անգործունակ ճանաչված անձանց գործունակության վերականգման ժամանակացույց»։ Անձինք, ովքեր այժմ ճանաչված են անգործունակ, հայտնվել են այդ կարգավիճակում Հայաստանում աջակցության մեխանիզմների բացակայության պատճառով։ Անհրաժեշտ է վերականգնել նրանց գործունակությունը արտադատական կարգով և փոխարենը առաջարկել աջակցության միջոցով որոշումների կայացման հնարավորություններ։ Միջոցառման ծածկույթը պետք է ներառի ինչպես հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բուժում կամ խնամք ստացող անձանց, այնպես էլ համայնքում ապրող անգործունակ ճանաչված այլ անձանց։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

17.11.2022

Նախագծի 6-րդ գործողության «դրանց մասնակից դարձնելով նաև խնդիրը կրող անձանց և նրանց ընտանիքներին» բառերը փոխել «դրանք իրականացնելով հոգեկան և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքների առաջնորդությամբ» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

17.11.2022

Նախագծի 6-րդ գործողության արդյունքներում ավելացնել համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման նպատակով իրազեկվածության միջոցառումների իրականացված լինելը և վստահության շարունակական աճի գնահատումը։

See more