Add to favourites

Under development

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու հնարավորությունը՝ զրկելով նրանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշում կայացնելու իրավունքից: Գործունակությունից անձին զրկելը բացասական հետևանքներ է ունենում նրա մի շարք իրավունքների վրա, այդ թվում՝ ամուսնաընտանեկան հարաբերությունների, առողջության իրավունքի, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու, սեփականության և ֆինանսական միջոցների տիրապետման և տնօրինման և այլ իրավունքների վրա: Ավելին, անգործունակությունը զրկում է անձին դատարանի մատչելիության իրավունքից՝ զրկելով նրան առանց միջնորդի դատարան դիմելու հնարավորությունից՝ վտանգելով նաև այլ իրավունքների պաշտպանությունը: Անգործունակ ճանաչված անձի նկատմամբ սահմանվում է անժամկետ խնամակալություն, որի պայմաններում խնամակալը անձի կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման իրավասություն է ձեռք բերում՝ զրկելով անձին իր կյանքի վերաբերյալ որոշումների կայացման իրավունքից:  Վերջին տասնամյակի ընթացքում գործունակության իրավունքի ճանաչման և պաշտպանության միջազգային սկզբունքները զարգացել են: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որն արգելում է հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության իրավունքի ցանկացած սահմանափակում և փոխարենը պետություններին պարտավորեցնում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել աջակցության համապատասխան մեխանիզմներով՝ իրենց գործունակության իրավունքը այլ անձանց հետ հավասար պայմաններում իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է հոգեկան առողջության ոլորտի ներկա գործող օրենսդրությունը համապատասխանեցնել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց գործունակության իրավունքի պաշտպանության միջազգային և եվրոպական չափանիշներին, մասնավորապես՝ վերանայել և աստիճանաբար վերացնել հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ անգործունակության ինստիտուտը, ներդնելով որոշումների կայացմանն աջակցման մեխանիզմներ:

 

  • Discussed

    02.11.2022 - 17.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2630

Print

Suggestions

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

17.11.2022

Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գործողությամբ «Իրականացնել իրավիճակի գնահատում և մշակել անգործունակ ճանաչված անձանց գործունակության վերականգման ժամանակացույց»։ Անձինք, ովքեր այժմ ճանաչված են անգործունակ, հայտնվել են այդ կարգավիճակում Հայաստանում աջակցության մեխանիզմների բացակայության պատճառով։ Անհրաժեշտ է վերականգնել նրանց գործունակությունը արտադատական կարգով և փոխարենը առաջարկել աջակցության միջոցով որոշումների կայացման հնարավորություններ։ Միջոցառման ծածկույթը պետք է ներառի ինչպես հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բուժում կամ խնամք ստացող անձանց, այնպես էլ համայնքում ապրող անգործունակ ճանաչված այլ անձանց։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

17.11.2022

Նախագծի 6-րդ գործողության «դրանց մասնակից դարձնելով նաև խնդիրը կրող անձանց և նրանց ընտանիքներին» բառերը փոխել «դրանք իրականացնելով հոգեկան և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքների առաջնորդությամբ» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

17.11.2022

Նախագծի 6-րդ գործողության արդյունքներում ավելացնել համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման նպատակով իրազեկվածության միջոցառումների իրականացված լինելը և վստահության շարունակական աճի գնահատումը։

See more