Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ փոփոխությունՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվա­կանիհոկ­­տեմբերի4-ի Հայաստանի Հանրապետության հար­կա­­յինօրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդված 5-րդ մասի 1-ին կետից հանել «, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաև այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 1-ին կետում «ապրանքի մատա­կա­րարումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաք­սային ընթացակարգով Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյուն ներմուծված հումքի վերա­մշակ­ման արդյունքում ստացված և «Վերա­արտա­հանում» մաք­սային ընթացակարգով Հայաս­տանի Հանրապետության տարածքից արտա­հանված՝ ակցի­զային հարկով հարկման ենթակա ապրանք­ների մատակարարումը» բառերը,

2) 2-րդ կետում «ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի» բառերից հետո լրաց­նել «(այդ թվում՝ մշտա­կան հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազ­մա­կեր­պու­թյան կամ մշտա­կան հաս­տա­տու­թյուն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված պայ­մանա­գրերով նրանց կող­մից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադր­­ված կամ տարա­յավոր­ված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի)» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «, ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգա­վի­ճակ ունեցող՝       ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած՝ ռեզիդենտ կազ­­­­մա­կերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հան­­րա­պե­տության տարած­քից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաս­տանի Հան­րա­պետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտա­հա­նելու դեպ­քե­րում արտա­հանված ապրանք­ների համար ներմուծման ժամանակ վճարված ակցի­զա­յին հարկի գումարը փոխ­հատուց­վում է Կառավարության սահմանած կարգով, չափով և ժամ­կետ­ներում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված դրոշմավորման կանոնը չի կիրառվում Հայաս­տանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող և Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետա­գայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են Հայաստանի Հանրապետությունից։»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր­դող ամսվա 1-ից:
  2. Սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք ներ­մուծ­ված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ների մասով:
  3. Հայաս­տանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգը Կառա­վա­րու­թյունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում:

 

 

  • Discussed

    31.08.2022 - 15.09.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3272

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

31.08.2022

1. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածի՝ ա) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) «արտահանման գործարքները.», բ) 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետի «տարածքում» բառից հետո լրացնել «եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս» բառերը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

31.08.2022

դեռևս 2018 թվականի մարտի 12-ի թիվ 023 գրությամբ Ֆինանսների նախարարությանը նախագծի տեսքով ներկայացվել էր առաջարկություն Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետի, ինչպես նաև 65-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները վերանայելու համար: Մինչդեռ նախարարությունը գրություն և առաջարկությունը անպատասխան թողեց: Տպավորությունն այնպիսին է, որ ՖՆ և ՊԵԿ-ում ցանկացած առաջարկ առաջին հերթին մերժում են և մի քանի տարի հետո, որպես գործարար միջավայրի բարելավվման սեփական առաջարկներ ներկայացվում

See more