Add to favourites
«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Andranik Grigoryan 19.08.2022 15:05:11 | Հարգելիներ, ընդհանուր առմամբ դրական եմ համարում տվյալ նախագիծը, սակայն 100,000 դրամի սահմանափակումը, նշված բանաձևի առկայության պարագայում, տրամաբանությունից զուրկ է, հատկապես մոլիբդենի խտանյութի պարագայում, երբ գործող 800,000 դրամ պետ. տուրքի պարագայում սուբսիդավորվում է ընդամենը 100,000 դրամը, եթե ի հարկե նշված բանաձևը վերաբերվում է նաև մոլիբդենի խտանյութին, քանի որ բանաձևի հապավումների մեկնաբանության մեջ մոլիբդենի խտանյութի կամ դրա միջին գնի մասին որևէ բացատրություն չկա: | ||||
| 2 | Վարդան Մարության 27.08.2022 02:35:38 | Ինքնին այն մոտեցումը, որ հանքարդյունաբերության ոլորտում անկումային այս փուլում պետությունը գործընկերային կերպով փորձ է կատարում կիսելու ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, առավել քան ողջունելի է: Սակայն, առնվազն լուրջ հիմնավորման կարիք ունի և մտահոգիչ է սույն իրավակարգավորմամբ առաջարկվող սուբսիդավորման առավելագույն 100,000 դրամ շեմը: Պղնձի խտահանքերի պարագայում այն ռացիոնալ է, քանզի 160,000 դրամ պետական տուրքի դիմաց սուբսիդիան կարող է հասնել առավելագույնը 62.5 տոկոսի: Մինչդեռ մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի պարագայում, ստացվում է, որ օժանդակությունը չի կարող գերազանցել գործող պետական տուրքի համապատասխանաբար 12.5 և 10 տոկոսը, ինչը, դժբախտաբար, չի լուծելու մետաղների գների շեշտակի անկմամբ, դրամի կտրուկ արժևորմամբ և բարձր գնաճով պայմանավորված ոլորտում ձևավորված ճգնաժամային իրավիճակը: Հուսանք, որ նախագծի վերջնական տարբերակում հավասարակշռված կլինեն բոլոր շահառուների շահերը, և սուբսիդավորումը այն ձևաչափով կիրագործվի, որ թույլ կտա ոլորտին տանելի ցնցումներով դուրս գալ տնտեսական այս բարդ իրողությունից: |