Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Andranik Grigoryan 19.08.2022 15:05:11 Հարգելիներ, ընդհանուր առմամբ դրական եմ համարում տվյալ նախագիծը, սակայն 100,000 դրամի սահմանափակումը, նշված բանաձևի առկայության պարագայում, տրամաբանությունից զուրկ է, հատկապես մոլիբդենի խտանյութի պարագայում, երբ գործող 800,000 դրամ պետ. տուրքի պարագայում սուբսիդավորվում է ընդամենը 100,000 դրամը, եթե ի հարկե նշված բանաձևը վերաբերվում է նաև մոլիբդենի խտանյութին, քանի որ բանաձևի հապավումների մեկնաբանության մեջ մոլիբդենի խտանյութի կամ դրա միջին գնի մասին որևէ բացատրություն չկա:
2 Վարդան Մարության 27.08.2022 02:35:38 Ինքնին այն մոտեցումը, որ հանքարդյունաբերության ոլորտում անկումային այս փուլում պետությունը գործընկերային կերպով փորձ է կատարում կիսելու ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, առավել քան ողջունելի է: Սակայն, առնվազն լուրջ հիմնավորման կարիք ունի և մտահոգիչ է սույն իրավակարգավորմամբ առաջարկվող սուբսիդավորման առավելագույն 100,000 դրամ շեմը: Պղնձի խտահանքերի պարագայում այն ռացիոնալ է, քանզի 160,000 դրամ պետական տուրքի դիմաց սուբսիդիան կարող է հասնել առավելագույնը 62.5 տոկոսի: Մինչդեռ մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի պարագայում, ստացվում է, որ օժանդակությունը չի կարող գերազանցել գործող պետական տուրքի համապատասխանաբար 12.5 և 10 տոկոսը, ինչը, դժբախտաբար, չի լուծելու մետաղների գների շեշտակի անկմամբ, դրամի կտրուկ արժևորմամբ և բարձր գնաճով պայմանավորված ոլորտում ձևավորված ճգնաժամային իրավիճակը: Հուսանք, որ նախագծի վերջնական տարբերակում հավասարակշռված կլինեն բոլոր շահառուների շահերը, և սուբսիդավորումը այն ձևաչափով կիրագործվի, որ թույլ կտա ոլորտին տանելի ցնցումներով դուրս գալ տնտեսական այս բարդ իրողությունից: