Add to favourites

The project has not been accepted

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը – «Արտահանման տուրքի մասով սուբսիդիա տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է նրանով, որ 2021թ-ի սեպտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ արտահանման տուրք սահմանվեց, որի համաձայն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ պետք է իրականացվի լիցենզիաների հիման վրա:

          Հարկ է նշել, որ արտահանման տուրքը սահմանվել էր 2021թ-ի սեպտեմբերից, երբ մետաղների գները միջազգային բորսաներում բավականին բարձր էին և կարիք էր առաջացել իրականացնել ստացվող գերշահույթի արդարացի բաշխում ընկերության և պետության միջև։

         Ներկայիս դրությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական տարատեսակ հանգամանքներով միջազգային բորսաներում տեղի է ունենում մետաղների գների նվազում, ինչպես նաև առկա է հայկական դրամի արտարժույթի նկատմամբ արժևորման գործընթաց: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում գործող հանքարդյունաբերող ընկերություններից ստացված արձագանքները փաստում են, որ սահմանված արտահանման տուրքը բացասական ազդեցություն ունի ընկերությունների ֆինանսական վիճակի վրա, որն էլ իր հերթին կարող է խաթարել այդ ընկերությունների բնականոն գործունեությունը։

          Այս ընթացքում ՀՀ կառավարության կողմից առաջարկվել է ռոյալթիների հաշվարկաման նոր մեխանիզմ, որը ուժի մեջ կմտնի 2023թ․-ի հունվարի 1-ից և ապագայում նման դեպքերի համար կարգավորիչ դեր կունենա։

Նախագծի կարիքը առաջացել է միջազգային բորսաներում մետաղների գների զգալիորեն նվազման, ինչպես նաև հայկական դրամի էականորեն (20 տոկոսի չափով) արժևորման փաստով պայմանավորված։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս առկա է իրական վտանգ, որ ֆինանսական ծանրաբեռնվածության պատճառով կխաթարվի ընդերքօգտագործող կազմակերպությունների բնականոն գործունեությունը:

         Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ արտոնություն տրամադրվող ընկերություններում աշխատում են ավելի քան 2500 քաղաքացիներ և պետության կողմից արտոնություններ չսահմանելու պարագայում անցանկալի բացասական հետևանքներ կառաջանան պետության և քաղաքացիների համար։

         Որոշման նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար հաշվարկել և տրամադրել սուբսիդիա ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման տուրքի մասով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք –նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը – Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծել պայմաններ առաջացած մարտահրավերների հաղթահարման համար։
5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և/կամ ծախսերի մասով առաջացնում է Էական նվազեցում, որի չափը կհստակեցվի ներկայացվող նախագծի 2-րդ կետով սահմանված առաջարկության հիման վրա:
6. «Արտահանման տուրքի մասով սուբսիդիա տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին «Արտահանման տուրքի մասով սուբսիդիա տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից:

  • Discussed

    18.08.2022 - 03.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Financial, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2258

Print

Suggestions

Վարդան Մարության

27.08.2022

Ինքնին այն մոտեցումը, որ հանքարդյունաբերության ոլորտում անկումային այս փուլում պետությունը գործընկերային կերպով փորձ է կատարում կիսելու ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, առավել քան ողջունելի է: Սակայն, առնվազն լուրջ հիմնավորման կարիք ունի և մտահոգիչ է սույն իրավակարգավորմամբ առաջարկվող սուբսիդավորման առավելագույն 100,000 դրամ շեմը: Պղնձի խտահանքերի պարագայում այն ռացիոնալ է, քանզի 160,000 դրամ պետական տուրքի դիմաց սուբսիդիան կարող է հասնել առավելագույնը 62.5 տոկոսի: Մինչդեռ մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի պարագայում, ստացվում է, որ օժանդակությունը չի կարող գերազանցել գործող պետական տուրքի համապատասխանաբար 12.5 և 10 տոկոսը, ինչը, դժբախտաբար, չի լուծելու մետաղների գների շեշտակի անկմամբ, դրամի կտրուկ արժևորմամբ և բարձր գնաճով պայմանավորված ոլորտում ձևավորված ճգնաժամային իրավիճակը: Հուսանք, որ նախագծի վերջնական տարբերակում հավասարակշռված կլինեն բոլոր շահառուների շահերը, և սուբսիդավորումը այն ձևաչափով կիրագործվի, որ թույլ կտա ոլորտին տանելի ցնցումներով դուրս գալ տնտեսական այս բարդ իրողությունից:

Andranik Grigoryan

19.08.2022

Հարգելիներ, ընդհանուր առմամբ դրական եմ համարում տվյալ նախագիծը, սակայն 100,000 դրամի սահմանափակումը, նշված բանաձևի առկայության պարագայում, տրամաբանությունից զուրկ է, հատկապես մոլիբդենի խտանյութի պարագայում, երբ գործող 800,000 դրամ պետ. տուրքի պարագայում սուբսիդավորվում է ընդամենը 100,000 դրամը, եթե ի հարկե նշված բանաձևը վերաբերվում է նաև մոլիբդենի խտանյութին, քանի որ բանաձևի հապավումների մեկնաբանության մեջ մոլիբդենի խտանյութի կամ դրա միջին գնի մասին որևէ բացատրություն չկա:

See more