Add to favourites

The project has not been accepted

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

2021թ-ի սեպտեմբերից մետաղների գները միջազգային բորսաներում բավականին բարձր էին և կարիք էր առաջացել իրականացնել ստացվող գերշահույթի արդարացի բաշխում ընկերության և պետության միջև և ՀՀ կառավարության որոշմամբ արտահանման տուրք սահմանվեց, որի համաձայն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ պետք է իրականացվի լիցենզիաների հիման վրա:Ներկայիս դրությամբ «Արտահանման տուրքի մասով սուբսիդիա տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ  աշխարհաքաղաքական տարատեսակ հանգամանքներով պայմանավորված` միջազգային բորսաներում տեղի է ունենում մետաղների գների նվազում, ինչպես նաև առկա է հայկական դրամի արտարժույթի նկատմամբ արժևորման գործընթաց: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում գործող հանքարդյունաբերող ընկերություններից ստացված արձագանքները փաստում են, որ սահմանված արտահանման տուրքը բացասական ազդեցություն ունի ընկերությունների ֆինանսական վիճակի վրա, որն էլ իր հերթին կարող է խաթարել այդ ընկերությունների բնականոն գործունեությունը։

  Հարկ է նշել, որ այս ընթացքում ՀՀ կառավարության կողմից առաջարկվել է ռոյալթիների հաշվարկաման նոր մեխանիզմ, որը ուժի մեջ կմտնի 2023թ․-ի հունվարի 1-ից և ապագայում նման դեպքերի համար կարգավորիչ դեր կունենա։

  • Discussed

    18.08.2022 - 03.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Financial, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2190

Print

Suggestions

Վարդան Մարության

27.08.2022

Ինքնին այն մոտեցումը, որ հանքարդյունաբերության ոլորտում անկումային այս փուլում պետությունը գործընկերային կերպով փորձ է կատարում կիսելու ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, առավել քան ողջունելի է: Սակայն, առնվազն լուրջ հիմնավորման կարիք ունի և մտահոգիչ է սույն իրավակարգավորմամբ առաջարկվող սուբսիդավորման առավելագույն 100,000 դրամ շեմը: Պղնձի խտահանքերի պարագայում այն ռացիոնալ է, քանզի 160,000 դրամ պետական տուրքի դիմաց սուբսիդիան կարող է հասնել առավելագույնը 62.5 տոկոսի: Մինչդեռ մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի պարագայում, ստացվում է, որ օժանդակությունը չի կարող գերազանցել գործող պետական տուրքի համապատասխանաբար 12.5 և 10 տոկոսը, ինչը, դժբախտաբար, չի լուծելու մետաղների գների շեշտակի անկմամբ, դրամի կտրուկ արժևորմամբ և բարձր գնաճով պայմանավորված ոլորտում ձևավորված ճգնաժամային իրավիճակը: Հուսանք, որ նախագծի վերջնական տարբերակում հավասարակշռված կլինեն բոլոր շահառուների շահերը, և սուբսիդավորումը այն ձևաչափով կիրագործվի, որ թույլ կտա ոլորտին տանելի ցնցումներով դուրս գալ տնտեսական այս բարդ իրողությունից:

Andranik Grigoryan

19.08.2022

Հարգելիներ, ընդհանուր առմամբ դրական եմ համարում տվյալ նախագիծը, սակայն 100,000 դրամի սահմանափակումը, նշված բանաձևի առկայության պարագայում, տրամաբանությունից զուրկ է, հատկապես մոլիբդենի խտանյութի պարագայում, երբ գործող 800,000 դրամ պետ. տուրքի պարագայում սուբսիդավորվում է ընդամենը 100,000 դրամը, եթե ի հարկե նշված բանաձևը վերաբերվում է նաև մոլիբդենի խտանյութին, քանի որ բանաձևի հապավումների մեկնաբանության մեջ մոլիբդենի խտանյութի կամ դրա միջին գնի մասին որևէ բացատրություն չկա:

See more