Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

2022 թվականի  __________  «____»  N        -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի  N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

          1) Ցանկ N1-ի «Շարժիչը և դրա համակարգերը» գլխի 1-ին կետում «և ածխաջրածինների՝ CH» բառերը փոխարինել «ածխաջրածինների՝ CH, ազոտի օքսիդների՝ NOx» բառերով, իսկ 2-րդ կետում «Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում» բառերից հետո լրացնել «և ազոտի օքսիդների՝  Nox, ածխածնի օքսիդի՝ CO, ածխաջրածինների՝ CH պարունակության ստուգում» բառերը,

          2) Ցանկ N2-ի «Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները» գլխի 8-րդ կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

«

 

8.

Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկմամբ (բենզինային, գազային) կամ դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար

ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը

0-5 %

3 %

ածխածնի երկօքսիդի (CO2) պարունակությունը

0-16 %

3 %

ածխաջրածինների (CH) պարունակությունը

500-4000 մլն-1

3 %

ազոտի օքսիդների (NOx) պարունակությունը

0-4000 մլն-1

10 %

ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը

500-3500

րոպե-1

2.5 %

»,

     3) «Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտ» Ձևի «Շարժիչը և դրա համակարգերը» տողի 2-րդ սյունակում «CO-ի և CH-ի պարունակությունը» բառերը փոխարինել «CO-ի, CO2-ի, CH-ի և NOx-ի պարունակությունը» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
  • Discussed

    12.05.2022 - 01.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Nature protection, Transport, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2208

Print

Related documents / links