Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որի բաժինը, ըստ տարբեր ուսումնասիրությունների, մթնոլորտային օդ արտանետումների մեջ կազմում է 66.5 %։ Տրանսպորտային միջոցներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0 %-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդներին, 16.6 %-ը՝ ցնդող օրգանական միացություններին, 10.0 %-ը՝ ազոտի օքսիդներին, 0.4 %-ը՝ այլ նյութերին։ Երկրում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների զգալի մասը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 965-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N860-Ն որոշման դրույթներով սահմանված պահանջներին, ինչպես նաև ՄԱԿ-ի ԵՏՀ համապատասխան կանոններով սահմանված արտանետումների մակարդակներին կամ տեխնիկական նորմատիվներին։ Մեծածավալ վնասակար արտանետումների հիմնական պատճառներն են ավտոտրանսպորտային միջոցների չեզոքացման համակարգի, դրա բաղկացուցիչ տարրերի, դրա հետ գործնականորեն կապված տվիչների ու կառավարման համակարգերի և (կամ) թունունակության նվազեցման այլ սարքավորումների ու համակարգերի բացակայությամբ կամ դրանց անսարքությունների առկայությամբ ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև սեփականատերերի ու օգտագործողների կողմից կատալիզային չեզոքարարների (այդ թվում՝ սարքին վիճակում գտնվող) զանգվածային ապամոնտաժումը և վաճառքը։ Պատճառը դրանց բարձր գինն է, քանի որ կատալիզային չեզոքարարի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով շահագործման դեպքում վտանգավոր նյութերն (ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդներ) անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է։

          Խնդիրն ամբողջությամբ չի կարգավորվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգավորումներով (քաղաքացիների կողմից ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 28.07.2007թ. N 955-Ն որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով, որպես տրանսպորտային միջոցի շարժիչի անսարքություններ և պայմաններ սահմանված, արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակության կամ դրանց ծխայնության, ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի գերազանցումը, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N860-Ն որոշման դրույթներով սահմանված են արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակները (նորմերը) ածխաջրածինների (CmHn), ազոտի օքսիդների (NOx), ածխածնի օքսիդների (CO և CO2) համար, մինչդեռ Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ նախատեսվում է միայն շարժիչի բանած գազերում ածխածնի օքսիդի (CO), ածխածնի երկօքսիդի (CO2) և ածխաջրածինների (CH) պարունակության ստուգում, իսկ նույն որոշմամբ սահմանված՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտում նշում է կատարվում միայն CO-ի և CH-ի պարունակության մասով։

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի  N 1565-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է մաշվածության և անսարքության բարձր աստիճան ունեցող չեզոքացման համակարգի, դրա բաղկացուցիչ տարրերի, դրա հետ գործնականորեն կապված տվիչների ու կառավարման համակարգերի և (կամ) թունունակության նվազեցման այլ սարքավորումների ու համակարգերի առկայությամբ (կամ՝ ընդհանրապես դրանց բացակայությամբ) ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով մթնոլորտային օդի աղտոտվածության էական նվազեցման անհրաժեշտությամբ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          Կարգավորմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածով սահմանված.

          - ՑԱՆԿ N1-ի՝ «Շարժիչը և դրա համակարգերը» բաժնով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների մեջ ներառել նաև  բանած գազերում ազոտի օքսիդների (Nox) պարունակության ստուգումը,

          - Ցանկ N2-ի՝ «Շարժիչը և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները» բաժնով սահմանված, տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկում ներառված, ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար նախատեսված գազաանալիզատոր սարքին ներկայացվող պահանջները լրացնել ածխածնի երկօքսիդի (CO2) և ազոտի օքսիդների (NOx) մասով չափման սահմանը և առավելագույն սխալանքը սահմանող պարամետրերով, իսկ ածխածնի օքսիդի (CO) և ածխաջրածինների (CH) մասով սահմանել նոր, ժամանակակից ու առավել ճշգրիտ սարքավորումների կողմից ապահովվող նոր պարամետրերով,

          - տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտում նշվող վնասակար նյութերի (և դրանց պարունակության) շարքում ներառել նաև ածխածնի երկօքսիդը (CO2) և ազոտի օքսիդները (NOx)։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

          Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի  N 1565-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում էականորեն կբարձրանա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի արդյունավետությունը, կմեծանա ավտոտրանսպորտային միջոցների թունունակության նվազեցման այլ սարքավորումների ու համակարգերի սարքինության մակարդակը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց  չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

          Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։            Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն կանխատեսվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

            Նախագիծը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթին, Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրին, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններին ուղղակիորեն չի առնչվում։

            Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության կողմից 2021 թվականի ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականը արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դեր արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում։

  • Discussed

    12.05.2022 - 01.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Nature protection, Transport, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2209

Print