Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

հուլիսի 2021 թվականի  N    - Լ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթը»` համաձայն N 1 հավելվածի, ներառյալ՝

1) Ռազմավարական տեսլականը, բարեփոխումների օրակարգ. փուլ 1-ը և հանրային կառավարման բարեփոխումների կառավարումը,

2) Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ․ ճանապարհային քարտեզը,

3) Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ․ արդյունքային շրջանակը։

2. Հանրային կառավարման բարեփոխումների ոլորտը համակարգող փոխվարչապետին՝ ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետների համաձայն ապահովել՝

1) Հանրային կառավարման բարեփոխումների համակարգման ժամանակավոր թիմի և գրասենյակի ձևավորումը,

2) Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2021–2023 թթ. ճանապարհային քարտեզի մանրամասն ծախսային գնահատումը,

3) Հանրային կառավարման բարեփոխումների շուրջ զարգացման գործընկերների հետ երկխոսությունը և գործընկերության միասնական շրջանակի ձևավորումը,

4) Հանրային կառավարման բարեփոխումների իրազեկման և հաղորդակցության ծրագրի մշակումը:

3. Սույն որոշմամբ հաստատված՝ ՀԿԲ ռազմավարության 2021 - 2023 թթ. ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորումը նախատեսել տվյալ տարվա բյուջեի նախագծում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                          ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    23.07.2021 - 08.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13510

Print

Suggestions

Գրիշա Խաչատրյան

27.07.2021

Ներկայացված ծավալուն փաստաթղթերի հետ աշխատանքը հարմարավետ դարձնելու նպատակով ցանկալի է կցված PDF նիշքերը (ֆայլերը) փոխարինել դրանց "Որոնվող PDF" տարբերակներով։

Ազատ Վարդանյան

24.07.2021

Ներառեք նաև սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վերացումը բոլոր ոլորտներում։

See more