Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____________2020 թվական ___-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, 2019-2022 թվականների կարիքների համար ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի գնման գործընթացները կազմակերպելու մասին» N 489-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլոզային դեղերի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի, մեթադոնի և հակաուռուցքային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին»,

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման, կանխարգելման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, հակառետրովիրուսային դեղերի, մեթադոնի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների և հակատուբերկուլոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի մրցակցային կարգով ձեռքբերման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.»,

3) որոշման 2-րդ կետում`

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլոզային դեղերի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, մեթադոնի, հեմոֆիլիայի բուժման դեղերի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների և հակաուռուցքային դեղերի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են N 1 հավելվածով սահմանված կարգով:»,

բ. 2-րդ ենթակետից հանել «2018-2022 թվականների կարիքների համար» թվերը և բառերը, ինչպես նաև «նախազորակոչիկների և զորակոչիկների համար» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև համաճարակային իրավիճակներում` ըստ ցուցումների կիրառվող» բառերը.

գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) սույն որոշման շրջանակներում գնման ենթակա հակառետրովիրուսային դեղերը, հակատուբերկուլոզային դեղերը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուները պետք է ունենան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում կամ գրանցված լինեն միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ որևէ երկրում.»,

4) որոշման 5-րդ կետում ««ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»» բառերը փոխարինել ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն»» բառերով.

5) Որոշման N 1 հավելվածում`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

                                                    «Կարգ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման, կանխարգելման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, հակառետրովիրուսային դեղերի, մեթադոնի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների և հակատուբերկուլոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի մրցակցային կարգով ձեռքբերման»,

բ.  1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր խմբաքանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար մեթադոնի, հակառետրովիրուսային դեղերի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, հակատուբերկուլոզային դեղերի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի (այսուհետ՝ գնման առարկա) համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ պատվիրատուներ) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալներին (այսուհետ` գնումների գործակալներ) առաջարկում են ներկայացնել գնային առաջարկներ` սահմանելով դրանք ներկայացնելու վերջնաժամկետ: Սահմանված ժամկետում գնումների գործակալներից ստացված գնային առաջարկներն ամփոփելուց հետո իրականացվում է գնման մրցակցային ընթացակարգ (անհրաժեշտության դեպքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան): Ընդ որում, մրցակցային գնման ձևի ընտրությունը կախված է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում տրամադրված գնային առաջարկներից նվազագույնի վավերականության ժամկետից:»,

6) Որոշման N 2 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.

 «8. Այ + սոլյուշնս -  i+solutions»,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    14.01.2021 - 29.01.2021

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6414

Print

Related documents / links