Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ"

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) 41.6-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.7-րդ հոդվածով.

 «Հոդված 41.7. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի ծառայողական քննություն չիրականացնելը

  1. Գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը չհաշվառելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրերեսնապատիկի չափով: 

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «առաջացնում է» բառից հետո լրացնել «նախազգուշացում կամ» բառերով, իսկ 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «հինգհարյուրապատիկի» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 42¹-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին պարբերությունում «պատրաստված դեղերի որակի, ձևավորման, փաթեթավորման, պիտակավորման, պահպանման, իրացման» բառերը փոխարինել «պատրաստված դեղերի որակի կամ ձևավորման կամ փաթեթավորման կամ պիտակավորման կամ պահպանման կամ իրացման» բառերով»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 474-րդ հոդվածում

  1. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4-րդ և 5-րդ մասերով.

«Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկության կամ մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 47.7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի կամ գովազդ արտադրողի  կամ գովազդակրի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4727-րդ, 4728-րդ, 4729-րդ և 4730-րդ հոդվածներով.

«Հոդված 4727. Հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները խախտելը

  1. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչին բժիշկ-հոգեբույժի կողմից հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների մասին օրենքով սահմանված կարգով չիրազեկելը կամ հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկման շրջանակում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կողմից անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաև օրինական ներկայացուցչին`հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, կողմնակի ազդեցության կամ ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու կամ հրաժարվելու հետևանքների մասինտեղեկություններ չտրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

  1. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին  իրազեկելու  համար պատասխանատու անձ չսահմանելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ հոգեբուժական կազմակերպության ղեկավարի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

  1. Հոգեկան խանգարում ունեցող անձանց հոսպիտալացման, բուժման և դուրսգրման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

 

Հոդված 4728. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և       փոխներարկումային բժշկական օգնության պահանջները խախտելը

  1. Դոնորին տրամադրվող տեղեկատվության տրամադրման կամ համաձայնության ստացման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:    

  1. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում`

առաջացնում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:    

  1. Արյան պարտադիր հետազոտությունների իրականացման կարգի ու մեթոդների պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Արյան բաղադրամասերի պատրաստման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Արյան կամ դրա բաղադրամասերի պահպանման, տեղափոխման, արտահանման կամ ներմուծման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Դոնորական արյան պատրաստուկների արտադրության կամ շրջանառության պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Դոնորին տրվող արտոնությունների պահպանման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Արյան պաշարների ապահովման կամ արյան բաղադրամասերի տրամադրման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

 

Հոդված 4729. Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքները խախտելը

  1. Սեռաբջիջների և սաղմի պահպանման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:    

  1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորության պահանջները խախտելը՝

          առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

 

Հոդված 4730. Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ          փոխպատվաստելու պահանջները խախտելը

  1. Փոխպատվաստման օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու, մշակելու կամ փոխպատվաստման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

  1. Օրգանների կամ հյուսվածքների դոնորների կամ ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման կամ օգտագործման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:

  1. Դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հազարապատիկի չափով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 87-րդ, 105-րդ և 15710-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9 Օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «պաշտոնատար անձի» բառերը։

 

  Հոդված 10. Օրենսգրքի 158-րդ հոդվածի

  1. 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի» բառերով․
  2. 3-րդ մասի 1-ին պարբերությունում «վաճառելը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 188-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով, իսկ 2-րդ պարբերությունում «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերով։
  3. 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «քսանապատիկից մինչև երեսնապատիկի» բառերը փոխարինել «հարհյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերով։
  4. 6-րդ մասի 2-րդ պարբերությունում «քսանապատիկից մինչև երեսնապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերով․
  5. 13-րդ մաս 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:»․
  6. 14-րդ մասի 2-րդ պարբերությունում «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով․
  7. 23-րդ մասի 2-րդ պարբերությունում «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերով․
  8. 29-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  9. 35-րդ մասի 2-րդ պարբերությունում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրքսանապատիկի» բառով։

 

 

Հոդված 11.  Օրենսգրքի 169.25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 1821-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝ «Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։»:

 

Հոդված 13.  Օրենսգիրքի 1822-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1822.  Սննդամթերքի անվտանգության բնագավառում դիտարկումներ, աուդիտ ու սահմանային պետական վերահսկողություն իրականացնող անձանց պահանջները չկատարելը,  դրանց ընթացքին խոչընդոտելը 

  1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում դիտարկումներ, աուդիտ կամ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող անձանց՝ իրենց իրավասության սահմաններում առաջադրած պահանջները չկատարելը կամ կիրառած սահմանափակումները չապահովելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող դիտարկումների, աուդիտի կամ սահմանային պետական վերահսկողության ընթացքին խոչընդոտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,  պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։»:

 

Հոդված. 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1824-րդ հոդվածով՝

Հոդված 1824. Ստուգումներ իրականացնող պետական մարմինների հանձնարարականը (կարգադրագիրը, ցուցումը) չկատարելը

  1. Ստուգում իրականացնող պետական մարմնի հանձնարարականը (կարգադրագիրը, ցուցումը) սահմանված ժամկետում չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված  16.  Օրենսգրքի 188-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 188.

Տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը

 

  1. Արտադրողների կամ ներմուծողների (դիստրիբյուտորների) կողմից տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով և սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված իրավախախտումների՝

      առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

  1. Առանց համապատասխանության գնահատման իրականացման համապատասխանության գնահատման ենթակա արտադրանք (այդ թվում` ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)` բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից համապատասխանության գնահատման կանոնները խախտելը`

                առաջացնում է  նախազգուշացում կամ  տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

  1. Տեսակը չհաստատված, պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ շահագործելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, վկայագրված չափումների կատարման մեթոդիկաները, չափագիտական կանոնները և նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված խախտումներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը

          առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

  1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող և Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

  1. Առանց հավատարմագրման, հավատարմագրումը կասեցված կամ դադարեցված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը, ինչպես նաև առանց հավատարմագրման պարտադիր հավատարմագրման ենթակա գործունեությամբ զբաղվելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինհգարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել ֆիզիկական անձանց, կազմակերպություններին կամ պետությանը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

  1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելը՝

          առաջացնում է  տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:

  1. Հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազեր ներմուծելու, իրացնելու կամ փոխադրելու ժամանակ տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների՝

առաջացնում է   տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 11-րդ մասեր նախատեսված խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

  1. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չապահովելու և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 17. Օրենսգրքի 224.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 224.1.    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը

  1. Ազգային անվտանգության ծառայությունը քննում է Ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ գտնվող ձերբակալվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը: Սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:»։

 

Հոդված 18 Oրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրակացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և որոշումներ կայացնելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը և ղեկավարի տեղակալը։»։

 

Հոդված 19. Օրենսգրքի 230-րդ հոդվածում՝

  1. վերնագրում և տեքստում «Առողջապահական» բառը փոխարինել «Առողջապահության և աշխատանքային իրավունքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող» բառերով.
  2. 1-ին մասում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «41.7-րդ,» թվով, «47.18-47.26-րդ» թվերը փոխարինել «47.18-47.30-րդ» թվերով, հանել «87-րդ (առողջապահական տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար),» բառերը, իսկ «213․2-րդ» թվից հետո լրացնել «(դեղերի և բժշկական նշանակության գույքի մասով)» բառերով.
  3. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով «2. Առողջապահության և աշխատանքային իրավունքի ոլորտներում վերահսկողություն իրականացնողտեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները և տարածքային կենտրոնների պետերը:»:

 

           Հոդված 20. Օրենսգրքի 230.1-ին հոդվածում «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը» բառերը փոխարինել «առողջապահության և աշխատանքային իրավունքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

 

Հոդված 21 Օրենսգրքի 232․1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 2321.      Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 104, և 1061-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
  2. Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և որոշումներ կայացնելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը և ղեկավարի տեղակալը։»։

 

Հոդված 22. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 238. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 108-րդ, 109-րդ, 1091-րդ, 1092-րդ, 110-րդ, 112-112.8-րդ հոդվածներով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 27-րդ, 30-րդ, 35-րդ մասերով, 1822-րդ հոդվածով և 188-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
  2. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն` մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:»:

 

Հոդված 23.  Օրենսգրքի 2381-րդ և 2382-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 24. Օրենսգրքի 239-րդ հոդվածի`

  1. վերնագրում և 1-ին մասում «համակարգերի կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
  2. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի  անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը և տեղակալը:»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «801 -87-րդ» թվերը փոխարինել «801 -86-րդ» թվերով:

 

Հոդված 26. Օրենսգրքի 244.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 27. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 244.7. Թանկարժեք մետաղների, չափումների, հավատարմագրման և ոչ պարենային արտադրանքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Սույն օրենսգրքի 47.15-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 47.16-րդ հոդվածով, 47.17-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ և 26-րդ մասերով, 173.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերով, 188-րդ, 189.1-րդ և 213.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում թանկարժեք մետաղների, չափումների և ոչ պարենային արտադրանքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
  2. Թանկարժեք մետաղների, չափումների, հավատարմագրման և ոչ պարենային արտադրանքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը և տեղակալը:»:

 

Հոդված 28. Օրենսդրքի 2449-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է հողօգտագործման ոլորտում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

 

Հոդված 29. Օրենսգրքի 244¹0-րդ հոդվածի՝ վերնագրում և տեքստում «բնագավառի պետական լիազորված» բառերը փոխարինել «ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

 

Հոդված 30. Օրենսգրքի 244․11-րդ հոդվածի

1․ 2-րդ պարբերությունում «վարչական տույժեր նշանակելու» բառերը փոխարինել «որոշումներ կայացնելու» բառերով։

2․ 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի և ավելի չափով․

2) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով, և նախազգուշացում։»։

3․ 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 31. Օրենսգրքի 24413-րդ հոդվածի՝

  1. 1-ին պարբերությունում «137.1-137.8-րդ» թվերը փոխարինել «137.1-137.9-րդ» թվերով.
  2. 2-րդ պարբերությունում «վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «որոշումներ կայացնելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը և ղեկավարի տեղակալը» բառերով:

 

Հոդված 32. Օրենսգիրք լրացնել հետևյալ բովանդակությամբ 24419-րդ հոդվածով՝

Հոդված 24419.       Ստուգումներ իրականացնող պետական մարմինների հանձնարարականները (կարգադրագրերը, ցուցումները) չկատարելու վերաբերյալ գործերի քննությունը

 

  1. Սույն օրենսգրքի 1824հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է համապատասխան հանձնարարականը (կարգադրագիրը, ցուցումը) տված պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:

Հոդված 33. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 34. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-266-Ն օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 5. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 230.     Առողջապահության և աշխատանքային իրավունքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

 

  1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 41.7-րդ, 42-43-րդ, 45-47.5-րդ, 47.7-47.13-րդ, 47.15-րդ հոդվածի 1-3-րդ, 7-9-րդ մասերով, 47.18-47.30-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 96.1-ին հոդվածներով, 152-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 173.1-ին հոդվածի 3-րդ մասով, 169.5-րդ, 169.8-րդ, 173.3-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով և 213.2-րդ (դեղերի և բժշկական նշանակության գույքի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում առողջապահության և աշխատանքային իրավունքի բնագավառներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
  2. Առողջապահության և աշխատանքային իրավունքի ոլորտներում վերահսկողություն իրականացնողտեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները և տարածքային կենտրոնների պետերը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

  • Discussed

    14.09.2020 - 29.09.2020

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6271

Print

Related documents / links

Suggestions

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակակական դիտորդական խումբ

28.09.2020

Նախագծի 7-րդ հոդվածով սահմանված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվելիք 47․27-րդ հոդվածի վերնագրում և տեքստում շարադրված «հոգեկան խանգարում ունեցող անձանց» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց» բառերով։ Վերոնշյալ ձևակերպմամբ առաջարկությունը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված՝ համար ՀՕ-346-Ն օրենքի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ (նոր խմբագրությամբ օրենքն ուժի մեջ կմտնի 06.10.2020թ-ին)։ Վերջինս բխում է նաև միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներից ու մոտեցումներից։

See more