Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ"

Նախագծով նախատեսվում է, որ համապատասխան ոլորտներում կատարվող վարչական իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող և պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է, ինչպես նաև հստակեցվում են համապատասխան ոլորտներում վարչական իրավախախտումների շրջանակը, օրենսգրքով արդեն իսկ նախատեսված առանձին վարչական իրավախախտումների համար վերանայվում են վարչական տույժի տեսակներն ու տուգանքների չափերը:

  • Discussed

    14.09.2020 - 29.09.2020

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6346

Print

Suggestions

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակակական դիտորդական խումբ

28.09.2020

Նախագծի 7-րդ հոդվածով սահմանված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվելիք 47․27-րդ հոդվածի վերնագրում և տեքստում շարադրված «հոգեկան խանգարում ունեցող անձանց» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց» բառերով։ Վերոնշյալ ձևակերպմամբ առաջարկությունը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված՝ համար ՀՕ-346-Ն օրենքի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ (նոր խմբագրությամբ օրենքն ուժի մեջ կմտնի 06.10.2020թ-ին)։ Վերջինս բխում է նաև միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներից ու մոտեցումներից։

See more