Add to favourites

«Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջներն ու խմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ¬ման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

2020 թվականի № - Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ  ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջներն ու խմբերի ցանկը, համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման հրապարակմանը հաջորդող մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման առաջին կետով սահմանված պահանջների վերաբերյալ պետական գնումների գործընթացի մասնակիցների իրազեկումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    24.06.2020 - 09.07.2020

  • Type

    Law

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4616

Print