Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ … 2019 թվականի N …-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

…      2019 թվականի      N    …-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ` Որոշում)`N 1 հավելվածի`

1) 6-րդ կետի 2-րդ ենթակետում

ա.«նմուշների» բառից հետո լրացնել «(դեղերի առաջնային, երկրորդային փաթեթների, պիտակների գունավոր գծապատկերներ և ներդիր թերթիկ)» բառերը

բ. լրացնել 3-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«3) լաբորատոր փորձաքննություն՝ դեղանյութերի և դեղաբուսական հումքի, ինչպես նաև բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի համար»:

2) 7-րդ կետում  «համաձայն:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ..

«Սերիայի բացթողնման գործընթաց չի իրականացվում դեղանյութերի և դեղաբուսական հումքի, ինչպես նաև բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի համար:»:

3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դեղագործական արտադրանքը հավաստագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) համաձայն՝ ըստ հետևյալ ծածկագրերի՝ 2904-2909, 2912-2942000000, 3001- 3004, 3006 30 0000, 3006 60,  2936, 3913 և հետևյալ դիրքերում ընդգրկված  դեղերը՝ 2106909200, 2106909803, 2106909809»

4)11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայտարարագրվող ԱՏԳ ԱԱ անվանացանկի ապրանքները ոչ դեղագործական նպատակներով ներմուծելու դեպքում ենթակա չեն հավաստագրման: Այս դեպքում ներմուծողը մաքսային հայտարարագրի դարձերեսին կատարում է «Ներմուծվում են ոչ դեղագործական նպատակներով» գրառումը»:

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահին դեղագործական արտադրանքի պիտանիության մնացորդային ժամկետը պետք է լինի նվազագույնը վեց ամիս: Ավելի կարճ պիտանիության մնացորդային ժամկետով դեղագործական արտադրանքի ներմուծումը թույլատրվում է պետության կարիքների համար, այդ թվում՝ բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի, լիազոր մարմնի որոշման հիման վրա:»:

6) 46-րդ կետում  «դրոշմապիտակների միջոցով:» բառից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ..

«(Առևտրի և ծառայությունների մասին օրենքով սահմանված դրոշմապիտակների միջոցով):»:

7) 47-րդ կետում «թերթիկով» բառից հետո լրացնել «(բացակայության դեպքում՝ գրանցված համապատասխան դեղի ներդիր թերթիկով)» բառերը:

8) Ձև N 3-ում «16» թիվը փոխարինել «18» թվով  «17» թիվը փոխարինել «19» թվով, «18» թիվը փոխարինել «20» թվով:

  1. Որոշման N 2 հավելվածի`«Հայաստանի Հանրապետություն դեղերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի ներմուծման (համապատասխանության) կամ արտահանման հավաստագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի»

1) 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) ներմուծվող դեղի և (կամ) դեղանյութի տվյալ սերիայի արտադրության մեջ մասնակից կազմակերպությունների արտադրական շղթան հավաստող փաստաթուղթ` գրանցված դեղի հետ համապատասխանությունը պարզելու համար անհրաժեշտ տվյալների բացակայության դեպքում.».

3) 3-րդ կետի 8-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

4) 1-ին կետի 7-րդ ենթակետում, 2-րդ կետի 3-րդ ենթակետում, 3-րդ կետի 5-րդ ենթակետում և 4-րդ կետի 3-րդ ենթակետում «նշումով» բառից հետո լրացնել «, իսկ պատվաստանյութի  դեպքում նաև բացթողման հավաստագիրը՝ տրված  իրավասու մարմնի կողմից և ամփոփ արձանագրությունը՝ տրված արտադրող կազմակերպության կողմից» բառերը,

5)N 2 հավելվածի Ձև 2-ից հանել «վերադարձվող» բառը, «բացառությամբ» բառը փոխարինել «քանակ» բառով: 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

  • Discussed

    27.06.2019 - 12.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7770

Print