Add to favourites

<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<_______>>   _________________  2019թ. N_______ - Ա

 

<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

________________________________________

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով <<Սևանա լճի մասին>> օրենքի 15-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ <<Սևանա լճի մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> և <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:
  2. Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
  • Discussed

    28.03.2019 - 18.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Nature protection, Energy and natural resources

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10490

Print

Related documents / links

Suggestions

Tatevik Asatryan

02.04.2019

Ինչ՞ու մայր օրենքը չեք վերականգնում։ Չէ որ ի սկզբանե եղել է Որոտան-Արփա-Սեւան ՀՏԿ, թողնելով Սպանդարյան ջրամբարը եւ Որոտան թունելը՝ վերցնենք արդեն իսկ սակավաջուր Եղեգիսը: Հարգելի ԷԵԲՊ նախարարություն, ինչ է լինելու հիդրոկայանների ապագան, ինչու չի շահագործվում Որոտան թունելը եւ ինչու վնասել տասնյակ տնտեսվարողների, որոնք ապահովում են պետ.բյուջեի հաստատուն ներհոսք՝ վճարելով ուղղակի եւ անուղղակի հարկատեսակներ, ապահովում են աշխատանքով հասադակության խոցելի խմբին եւ վերջապես արտադրում են մաքուր էլ.էներգիա:

Ստեփան Խաչատրյան

02.04.2019

Նախատեսվող փոփոխությունը որևէ եզր չունի գիտության հետ: Խնդրում եմ ներկայացնել թե ինչո՞վ է պայմանավորված և հիմնավորվում այս կամայական փոփոխությունը: Իսկ ինչու՞ Ախուրյան գետի ավազանը չի համարվում Սելավ Մաստարայի ջրհավաք ավազան, քանի որ Թալինի ջրանցքով հսկայածավալ ջուր է տեղափոխվում Սելավ Մաստարայի ավազան: Իսկ ինչու՞ Հրազդան գետի ջրհավաք ավազանը չի համարվում Քասախ գետի ջրհավաք ավազան, քանի որ Արզնի Շամիրամով և Ստորին Հրազդանի ջրանցքով հսկայածավալ ջուր է տեղափոխվում Քասախի ջրհավաք ավազան: Այս օրինակները բազմաթիվ են, կխնդրեի մեկնաբանել:

Լևոն Գալստյան

28.03.2019

Ողջունելի առաջարկ է, բայց կիսատ է լուծվում խնդիրը։ Օրենքի նշված հոդվածում գրված է նաև ստորեկրյա ջրերի մասին, բայց սահմանումների մեջ դրանք ընդհանրապես անտեսված են։ Օրինակ․ Որոտան-Արփա չգործող թունելի մեջ լցվում են մեծ քանակության ստորեկրյա ջրեր և պաշտոնական տվյալներով տարեկան 4,7 մլն խոր/մ ջուր բեռնաթափվում է Կեչուտի ջրամբար, որը Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս է կազմում։ Համոզված եմ, որ Արփա-Սևան թունելի մեջ էլ է մեծ քանակության ստորերկրյա ջուր բեռնաթափվում։ Առաջարկ․ <<, ինչպես նաև Եղեգիս գետի ջրհավաք ավազանը մինչև Եղեգիս – Արփա-Սևան N 2 թունելի հիդրոհանգույցը.>> բառերից հետո ավելացնել հետևյալ բառերը․ ինչպես նաև բոլոր այն ստորկերկյա ջրերի ավազանները, որոնք հիդրոդինամիկ կապ ունեն բուն Սևանա լճի, Որոտան-Արփա-Սևան թունելի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների հետ

See more