Add to favourites

<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Սևանա լճի մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> և <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

 

  1. Անհրաժեշտությունը` <<Սևանա լճի մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> և <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է <<Սևանա լճի մասին>> և <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքների (այսուհետև՝ Օրենքներ) պահանջները Եղեգիս գետի ջրհավաք ավազանի նկատմամբ ևս կիրառելու իրավական հիմքերի հստակեցման անհրաժեշտությամբ:  
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Սևանա լիճ Արփա և Եղեգիս գետերի հոսքը տեղափոխող Կեչուտի ջրամբարի և Արփա-Սևան թունելի հիդրոհամալիրը (այսուհետև՝ հիդրոհամալիր) իրականացվել է 1963-80թթ-ին՝ համաձայն ՍՄԿԿ կոնտկոմի և ՍՍՀՄ մինիստրների խորհրդի 1961թ-ի օգոստոսի 12-ի թիվ 726 որոշման:

Հիդրոհամալիրի կառուցման նպատակն է եղել Արփա գետի և նրա վտակների տարեկան 250-270 մլն մ3 ազատ հոսքի տեղափոխման միջոցով կանխել Սևանա լճի մակարդակի անկումը:

Արփա-Սևան թունելի շահագործման օրվանից Սևանա լիճ ջուր է տեղափոխվել ինչպես Կեչուտի ջրամբարից (մինչև 170 մլն մ3 ծավալով), այնպես էլ Եղեգիս գետից (մինչև 80 մլն մ3), որն ըստ էության նշանակում է, որ Եղեգիսի հիդրոհանգույցից վերև Եղեգիսի ջրավազանը փաստորեն նույնպես հանդիսանում է Սևանա լճի ջրհավաք ավազան: Նախագծով նախատեսվում է լրացնել այդ իրավական բացթողումը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Սևանա լճի ջրի դրական հաշվեկշռի ապահովումն է` Արփա-Սևան թունելի միջոցով, Արփա և Եղեգիս գետերից լճի ջրալրմամբ: Թունելի շահագործման օրվանից մինչև 2011թ-ը լիճ է տեղափոխվել տարեկան միջինը շուրջ 200 մլն մ3:

Երկար տարիներ թունելների շահագործման ընթացքում N 2 թունելի որոշակի հատվածներ քայքայվել են և նվազել է թունելի թողունակությունը: Աբու-Դաբի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ 2011-2016թթ-ին իրականացվել են վերականգնման աշխատանքներ:  Այդ տարիներին լիճ է տեղափոխվել տարեկան միջինը շուրջ 110 մլն մ3 ջուր:

2017թ-ից նախաձեռնվել և իրականացվում են թունելի թողունակության մեծացման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել 2019թ-ին:

Աշխատանքների կատարումը հնարավորություն կտա թունելի թողունակությունը բարձրացնել 13 մ3/վրկ-ից մինչև 19,5-20 մ3/վրկ և գարնանային հալոցքի շրջանում առավել մեծ հոսքով ջուր տեղափոխել Սևանա լիճ՝ տարեկան ապահովելով մինչև 250 մլն մ3:

Շինարարկան աշխատանքներն իրականացվում են հուլիսից ապրիլ ամիսներին, իսկ ջրահոսքի տեղափոխումը Սևանա լիճ՝ ապրիլից հուլիս ջրառատ ամիսներին:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը` <<Սևանա լճի մասին>> օրենքի 3-րդ հոդվածի <<Սևանա լճի ջրհավաք ավազան>> հասկացությունը սահմանվել է որպես <<տարածք, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար.>>:

<<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքի Ներածության 2-րդ պարբերությունում սահմանվում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազանը, ընդգրկում է Սևանա լճի բուն ջրհավաք ավազանը և Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառը` Կեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառները` Սպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները:

Թունելի շահագործման ամբողջ ընթացքում Եղեգիս գետի ջրերը փաստացի նույնպես տեղափոխվել են լիճ, սակայն վերը նշված սահմանումներով Օրենքների կիրառման ոլորտից դուրս են մնացել Եղեգիս գետի ջրհավաք ավազանը՝ մինչև Եղեգիս գետ – Արփա-Սևան N 2 թունել հիդրոհանգույցը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` Նախագիծը մշակվել է Ջրային կոմիտեի աշխատակազմի կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը` Սույն փոփոխությունով կհստակեցվեն Օրենքի պահանջների կիրառման հիմքերը նաև Եղեգիս գետի ջրհավաք ավազանի՝ Եղեգիսի հիդրոհանգույցից վեր ընկած հատվածի նկատմամբ:  

 

 

 

Ջրային կոմիտե

 

  

  • Discussed

    28.03.2019 - 18.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Nature protection, Energy and natural resources

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10376

Print

Suggestions

Tatevik Asatryan

02.04.2019

Ինչ՞ու մայր օրենքը չեք վերականգնում։ Չէ որ ի սկզբանե եղել է Որոտան-Արփա-Սեւան ՀՏԿ, թողնելով Սպանդարյան ջրամբարը եւ Որոտան թունելը՝ վերցնենք արդեն իսկ սակավաջուր Եղեգիսը: Հարգելի ԷԵԲՊ նախարարություն, ինչ է լինելու հիդրոկայանների ապագան, ինչու չի շահագործվում Որոտան թունելը եւ ինչու վնասել տասնյակ տնտեսվարողների, որոնք ապահովում են պետ.բյուջեի հաստատուն ներհոսք՝ վճարելով ուղղակի եւ անուղղակի հարկատեսակներ, ապահովում են աշխատանքով հասադակության խոցելի խմբին եւ վերջապես արտադրում են մաքուր էլ.էներգիա:

Ստեփան Խաչատրյան

02.04.2019

Նախատեսվող փոփոխությունը որևէ եզր չունի գիտության հետ: Խնդրում եմ ներկայացնել թե ինչո՞վ է պայմանավորված և հիմնավորվում այս կամայական փոփոխությունը: Իսկ ինչու՞ Ախուրյան գետի ավազանը չի համարվում Սելավ Մաստարայի ջրհավաք ավազան, քանի որ Թալինի ջրանցքով հսկայածավալ ջուր է տեղափոխվում Սելավ Մաստարայի ավազան: Իսկ ինչու՞ Հրազդան գետի ջրհավաք ավազանը չի համարվում Քասախ գետի ջրհավաք ավազան, քանի որ Արզնի Շամիրամով և Ստորին Հրազդանի ջրանցքով հսկայածավալ ջուր է տեղափոխվում Քասախի ջրհավաք ավազան: Այս օրինակները բազմաթիվ են, կխնդրեի մեկնաբանել:

Լևոն Գալստյան

28.03.2019

Ողջունելի առաջարկ է, բայց կիսատ է լուծվում խնդիրը։ Օրենքի նշված հոդվածում գրված է նաև ստորեկրյա ջրերի մասին, բայց սահմանումների մեջ դրանք ընդհանրապես անտեսված են։ Օրինակ․ Որոտան-Արփա չգործող թունելի մեջ լցվում են մեծ քանակության ստորեկրյա ջրեր և պաշտոնական տվյալներով տարեկան 4,7 մլն խոր/մ ջուր բեռնաթափվում է Կեչուտի ջրամբար, որը Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս է կազմում։ Համոզված եմ, որ Արփա-Սևան թունելի մեջ էլ է մեծ քանակության ստորերկրյա ջուր բեռնաթափվում։ Առաջարկ․ <<, ինչպես նաև Եղեգիս գետի ջրհավաք ավազանը մինչև Եղեգիս – Արփա-Սևան N 2 թունելի հիդրոհանգույցը.>> բառերից հետո ավելացնել հետևյալ բառերը․ ինչպես նաև բոլոր այն ստորկերկյա ջրերի ավազանները, որոնք հիդրոդինամիկ կապ ունեն բուն Սևանա լճի, Որոտան-Արփա-Սևան թունելի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների հետ

See more