Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 06.05.2021 - 27.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կախված տեղանքի առանձնահատկություններից ըստ 14 խոշոր գետավազանների ջրի որակի նորմերը սահմանվել են դեռևս 2011թ. համաձայն  ՀՀ կառավարության  2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման: Հաշվի առնելով տարիների ընթացքում ջրի որակի վրա մարդածին և բնածին ազդեցությունները` ջրի որակի էկոլոգիական նորմերի թարմացումն անհրաժեշտություն է:   Սևանա լիճը որպես ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրային էկոհամակարգ պահպանելու համար անհրաժեշտ է առանձին հավելվածով սահմանել Սևանա լճի ջրի որակի էկոլոգիական նորմերը:
0 5346

Discussed 28.03.2019 - 18.04.2019

<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ <<Սևանա լճի մասին>> օրենքի 3-րդ հոդվածի <<Սևանա լճի ջրհավաք ավազան>> հասկացությունը սահմանվել է որպես <<տարածք, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար.>>: <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքի Ներածության 2-րդ պարբերությունում սահմանվում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազանը, ընդգրկում է Սևանա լճի բուն ջրհավաք ավազանը և Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառը` Կեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառները` Սպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները: Թունելի շահագործման ամբողջ ընթացքում Եղեգիս գետի ջրերը փաստացի նույնպես տեղափոխվել են լիճ, սակայն վերը նշված սահմանումներով Օրենքների կիրառման ոլորտից դուրս են մնացել Եղեգիս գետի ջրհավաք ավազանը՝ մինչև Եղեգիս գետ – Արփա-Սևան N 2 թունել հիդրոհանգույցը: 
3 10449