ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 24-ին N 176-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ կետի 2-րդ ենթակետի գ պարբերությունում 50 տոկոսի չափով թիվը և բառերը փոխարինել 50-ից մինչև 100 տոկոսի չափով՝ հաշվի առնելով ընտանիքի անապահովության աստիճանը թվերով և բառերով։
2) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետում համարակալման 5 թիվը փոխարինել 6 թվով,
3) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետի բ պարբերությունում 500 թիվը փոխարինել 501 թվով,
4) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետի գ պարբերությունում 200 թիվը փոխարինել 1001 թվով և 500 թիվը փոխարինել 3000 թվով,
5) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետի դ պարբերությունում 200-ից 500 թիվը, կետադրական նշանը և տառերը փոխարինել 3001 և ավելի թվով և բառերով։
6) N 1 hավելվածի 19-րդ կետում հիմնական բառից առաջ լրացնել ոչ բառը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Продолжительность
16.03.2026 31.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Сюникская область муниципалитет Капана
-
Test
Просмотры 76
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .