ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն որոշման ընդունման նպատակն է շտկել Կապան համայնքի ավագանու՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 24-ին N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում տեղ գտած գրավրիպակները և ապահովել որոշման անխոչընդոտ կատարումը։ Բացի այդ, նախատեսվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների վճարների մասով սահմանել արտոնության առավել բարձր չափ, ինչը հնարավորություն կտա առավել հասցեական արձագանքել արտոնության համար դիմած անձանց կարիքներին։
Որոշման ընդունմամբ տեղական տուրքերի նոր տեսակներ չեն ավելացվում և դրույքաչփերի փոփոխություն տեղի չի ունենում, իսկ փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ։ Վերը նշվածի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Կապանի համայնքապետարանի Ե-11/4536 թվակիր գրությամբ պետական իրավական փորձաքննության համար ուղարկված նույն որոշման նախագծի հավելվածներում տեղական տուրքի տեսակի ձևակերպումները ունեցել են նույն տեսքը (մասնավորապես՝ նախագծի N 1 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետ և 18-րդ կետի 2-րդ ենթակետ), որպիսին նախատեսվում է բերել որոշումը առաջարկվող փոփոխությունների և լրացման արդյունքում, սակայն փորձագիտական եզրակացությամբ առաջարկված շտկումները կատարելու նպատակով կատարված տեքստային փոփոխությունների ժամանակ տեխնիկական բնույթի բացթողնման հետևանքով տեղ են գտել վերոնշյալ գրավրիպակները։
Սույն որոշման ընդունմամբ Կապան համայնքի բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ տեղական տուրքի նոր տեսակների ավելացում և դրույքաչափերի փոփոխում տեղի չի ունենում։
-
Продолжительность
16.03.2026 31.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Сюникская область муниципалитет Капана
-
Test
Просмотры 76
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .