Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Կապան համայնքի ավագանին որոշում  է.
 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 24-ին N 176-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 
 1) 7-րդ կետի 2-րդ ենթակետի գ պարբերությունում 50 տոկոսի չափով թիվը և բառերը փոխարինել 50-ից մինչև 100 տոկոսի չափով՝ հաշվի առնելով ընտանիքի անապահովության աստիճանը թվերով և բառերով։
 2) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետում համարակալման 5 թիվը փոխարինել 6 թվով, 
 3) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետի բ պարբերությունում 500 թիվը փոխարինել 501 թվով, 
 4) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետի գ պարբերությունում 200 թիվը փոխարինել 1001 թվով և 500 թիվը փոխարինել 3000 թվով,
 5) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետի դ պարբերությունում 200-ից 500 թիվը, կետադրական նշանը և տառերը փոխարինել 3001 և ավելի թվով և բառերով։ 
 6) N 1 hավելվածի 19-րդ կետում հիմնական բառից առաջ լրացնել ոչ բառը։  
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Duration

    16.03.2026 31.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Kapan municipality of Syunik marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 76

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: