«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» պայմանական անվանմամբ կայարանի կառուցման ռազմավարական կարևորության ներդրումային ծրագիրը: Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը շուրջ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։ «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծն առաջնահերթորեն նպատակ ունի քաղաքային տրանսպորտային ցանցի զարգացման ու բազմամոդալ տրանսպորտային հնարավորությունների ապահովման միջոցով հասցեագրելու Երևանի քաղաքային վերգետնյա տրանսպորտի գերբեռնվածության ու տրանսպորտային հոսքերի անհամաչափության և մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես՝
- տրանսպորտային հոսքերի գերբեռնվածություն. տրանսպորտային միջոցների մեծ խտությունը հանգեցնում է խցանումների, որոնք վատթարացնում են քաղաքի տրանսպորտային շարժունակությունը,
- օդի աղտոտվածություն. շարժունակության աճող պահանջարկի համեմատ տրանսպորտային ցանցի ոչ լիարժեք ծածկույթն ու հանրային տրանսպորտի սահմանափակ բազմազանության արդյունքում ասնավոր ավտոմեքենաների մեծածավալ օգտագործումը հանգեցնում է արտանետումների էքստենսիվ աճին, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքի օդի որակի և բնակչության առողջության վրա երկարաժամկետում,
- ժամանակի կորուստ. խցանումները և տրանսպորտի սահմանափակ հասանելիությունը բարդացնում են տեղաշարժը, ավելացնում ուղևորության տևողությունը՝ բացասաբար ազդելով ընդհանուր արտադրողականության վրա։
Ծրագրի կարևորությունը նաև պայմանավորված է քաղաքի մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման միջոցով ավելի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր, ապահով և արագընթաց փոխադրումներ ապահովելու նպատակով։Մետրոյի նոր կայարանը հնարավորություն կտա ավելի քան 150,000 բնակչի կանոնավոր կերպով ունենալ հասանելիություն մետրոյի ծառայությանը՝ նվազեցնելով անհատական ավտոմեքենաների օգտագործման անհրաժեշտությունը։ Սա խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որը նաև դեպի քաղաքի նոր և արագ տեմպերով զարգացող այլ վարչական շրջաններ ու հատվածներ մետրոպոլիտենի ցանցի հետագա ընդլայնման հնարավորությունն է:
-
Продолжительность
03.03.2026 18.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 128
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .