Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» պայմանական անվանմամբ կայարանի կառուցման ռազմավարական կարևորության ներդրումային ծրագիրը: Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը շուրջ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։ «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծն առաջնահերթորեն նպատակ ունի քաղաքային տրանսպորտային ցանցի զարգացման ու բազմամոդալ տրանսպորտային հնարավորությունների ապահովման միջոցով հասցեագրելու Երևանի քաղաքային վերգետնյա տրանսպորտի գերբեռնվածության ու տրանսպորտային հոսքերի անհամաչափության և մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես՝

-     տրանսպորտային հոսքերի գերբեռնվածություն. տրանսպորտային միջոցների մեծ խտությունը հանգեցնում է խցանումների, որոնք վատթարացնում են քաղաքի տրանսպորտային շարժունակությունը,

-     օդի աղտոտվածություն. շարժունակության աճող պահանջարկի համեմատ տրանսպորտային ցանցի ոչ լիարժեք ծածկույթն ու հանրային տրանսպորտի սահմանափակ բազմազանության արդյունքում ասնավոր ավտոմեքենաների մեծածավալ օգտագործումը հանգեցնում է արտանետումների էքստենսիվ աճին, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքի օդի որակի և բնակչության առողջության վրա երկարաժամկետում,

-     ժամանակի կորուստ. խցանումները և տրանսպորտի սահմանափակ հասանելիությունը բարդացնում են տեղաշարժը, ավելացնում ուղևորության տևողությունը՝ բացասաբար ազդելով ընդհանուր արտադրողականության վրա։

Ծրագրի կարևորությունը նաև պայմանավորված է քաղաքի մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման միջոցով ավելի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր, ապահով և արագընթաց փոխադրումներ ապահովելու նպատակով։Մետրոյի նոր կայարանը հնարավորություն կտա ավելի քան 150,000 բնակչի կանոնավոր կերպով ունենալ հասանելիություն մետրոյի ծառայությանը՝ նվազեցնելով անհատական ավտոմեքենաների օգտագործման անհրաժեշտությունը։ Սա խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որը նաև դեպի քաղաքի նոր և արագ տեմպերով զարգացող այլ վարչական շրջաններ ու հատվածներ մետրոպոլիտենի ցանցի հետագա ընդլայնման հնարավորությունն է:

  • Duration

    03.03.2026 18.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 127

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: