«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Երևան մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ազդեցության ենթարկվող տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» պայմանական անվանմամբ կայարանի կառուցման ռազմավարական կարևորության ներդրումային ծրագիրը:
Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը շուրջ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։
«Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծն առաջնահերթորեն նպատակ ունի քաղաքային տրանսպորտային ցանցի զարգացման ու բազմամոդալ տրանսպորտային հնարավորությունների ապահովման միջոցով հասցեագրելու Երևանի քաղաքային վերգետնյա տրանսպորտի գերբեռնվածության ու տրանսպորտային հոսքերի անհամաչափության և մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես՝
- տրանսպորտային հոսքերի գերբեռնվածություն. տրանսպորտային միջոցների մեծ խտությունը հանգեցնում է խցանումների, որոնք վատթարացնում են քաղաքի տրանսպորտային շարժունակությունը,
- օդի աղտոտվածություն. շարժունակության աճող պահանջարկի համեմատ տրանսպորտային ցանցի ոչ լիարժեք ծածկույթն ու հանրային տրանսպորտի սահմանափակ բազմազանության արդյունքում ասնավոր ավտոմեքենաների մեծածավալ օգտագործումը հանգեցնում է արտանետումների էքստենսիվ աճին, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքի օդի որակի և բնակչության առողջության վրա երկարաժամկետում,
- ժամանակի կորուստ. խցանումները և տրանսպորտի սահմանափակ հասանելիությունը բարդացնում են տեղաշարժը, ավելացնում ուղևորության տևողությունը՝ բացասաբար ազդելով ընդհանուր արտադրողականության վրա։
Ծրագրի կարևորությունը նաև պայմանավորված է քաղաքի մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման միջոցով ավելի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր, ապահով և արագընթաց փոխադրումներ ապահովելու նպատակով։
Մետրոյի նոր կայարանը հնարավորություն կտա ավելի քան 150,000 բնակչի կանոնավոր կերպով ունենալ հասանելիություն մետրոյի ծառայությանը՝ նվազեցնելով անհատական ավտոմեքենաների օգտագործման անհրաժեշտությունը։ Սա խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որը նաև դեպի քաղաքի նոր և արագ տեմպերով զարգացող այլ վարչական շրջաններ ու հատվածներ մետրոպոլիտենի ցանցի հետագա ընդլայնման հնարավորությունն է:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2021թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրորանս» բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում վերջինիս կողմից պատրաստվել և 3 փուլով ներկայացվել են «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման նախագծային փաստաթղթերը: Նախագիծը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բարձր ռիսկայնության կատեգորիայի օբյեկտ, անցել է պարզ և համալիր պետական, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացություն: Նախագծի հիման վրա կայարանի կառուցման ուղղությամբ հետագա գործընթացները կազմակերպելու և շինարարությունը մեկնարկելու նպատակով անհրաժեշտ է ազդեցության ենթարկվող տարածքը ճանաչել հանրային գերակա շահ և մեկնարկել տարածքում առկա հողերի (գույքերի)՝ օրենքով սահմանված կարգով օտարման աշխատանքները: Ըստ նախագծային փաստաթղթերի՝ կայարանի կառուցման շրջանակներում հանրության գերակա շահ ճանաչելու ենթակա տարածքը կազմում է մոտ 41130.3 քմ, և տարածքում նույնականացված են թվով 31 գույքեր:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման հիմնական նպատակն է՝ ամրագրել Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման շահի հանրային գերակայությունը դրա ազդեցության ենթարկվող տարածքում առկա հողերի (գույքերի) սեփականության և այլ գույքային իրավունքների նկատմամբ և իրավական հիմքեր ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գերակա հանրային շահ ճանաչված տարածքում առկա գույքերի օտարման գործընթացներն իրականացնելու համար, մասնավորապես՝ գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը, գնահատման հաշվետվությունների կազմումը, դրանց հիման վրա սեփականատերերին և այլ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումների նպատակով բանակցությունների վարումն ու օտարման պայմանագրերի կնքումը և այլն: Որոշմամբ օտարվող սեփականության ձեռքբերող է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը:
Օտարման սեփականության գործընթացը մեկնարկելու վերջնաժամկետ է սահմանվում 2027 թվականի մարտի 15-ը, ինչը գնահատվում է բավարար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց մինչև իրավատերերին սահմանված կարգով օտարման պայմանագրերի նախագծերի ներկայացումն անհրաժեշտ բոլոր աշխատանքներն ու գործընթացները պատշաճ կերպով ապահովելու համար:
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում կմեկնարկեն կայարանի կառուցման ծրագրի շրջանակներում ազդեցության ենթարկվող տարածքում գույքերի /հողերի/ օտարման գործընթացները` հնարավորություն տալով ամբողջական ծավալով իրականացնել կայարանի շինարարության աշխատանքները:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ ՀՀ 2026 թվականի պետական, ինչպես նաև՝ Երևանի համայնքային բյուջեի եկամուտներում և ծախսերում հնարավոր են փոփոխություններ: Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ հողի օտարման ծրագրի համար գնահատված ծախսը կազմում է 9.6 միլիարդ ՀՀ դրամ։ Այդուհանդերձ, ամբողջական ֆինանսական գնահատական հնարավոր կլինի ունենալ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գույքերի նկարագրության կազմման և գնահատման աշխատանքներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու արդյունքում:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ ներկա դրությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն նախանշված չէ:
7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Երևանի քաղաքապետարան և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բովանդակային կապ ունի ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 3.1 կետի հետ, որով ընդգծվում է ուղևորափոխադրումների որակի աճի կարևորությունը, արդյունավետությունը և մատչելիությունը։ Միաժամանակ, այն առնչվում է Ծրագրի 4.10՝ շրջակա միջավայրի պաշտպանություն կետին, որում որպես գերակա խնդիր շեշտվում է մթնոլորտային օդի պահպանությունը, արտանետումների նվազումն ու սահմանափակումը, կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը։ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը Երևանի զարգացման 2024-2028 թթ. ծրագրի ռազմավարական առաջնահերթություն է:
-
Продолжительность
03.03.2026 18.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 135
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .