Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 344-րդ հոդվածի 1-ին մասում «և հարկային մարմին ներկայացված տեղեկությունների» բառերը փոխարինել «կամ տեղեկությունների, ինչպես նաև հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների» բառերով։

Հոդված 2 Օրենսգրքի 3491-ին հոդվածում՝

1)   1-ին մասից հանել «հաստատապես հայտնի» բառերը,

2)  3-րդ մասում՝

ա. հանել «, որը կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ» բառերը,

բ. ուժը կորցրած ճանաչել «դ» ենթակետը։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 173-րդ հոդվածում լրացնել նոր՝ 31-ին և 32-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ

«31.     Եթե հարկային մարմնի կողմից վարչական ակտով արձանագրված հանգամանքների կապակցությամբ ներկայացված հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի փաստ պարունակող հարկային մարմնի օրինական ուժի մեջ մտած վարչական ակտը սպառել է վարչական բողոքարկման ընթացակարգերը՝ անկախ դատական կարգով բողոքարկվելուց:

32. Եթե հարկային մարմնի կողմից բացահայտված և վարչական ակտով չարձանագրված հանգամանքների կապակցությամբ ներկայացված հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ հարկային մարմնի ղեկավարի կողմից լիազորված իրավասու պաշտոնատար անձի հաղորդումով հավաստվում է, որ քրեական վարույթ նախաձեռնելն անհրաժեշտ է ապացույցների կամ անձանց գաղտնիության պահպանման, թվային տվյալների հայտնաբերման, անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման համար և առկա է ողջամիտ կասկած, որ հապաղումը կարող է հանգեցնել ապացուցողական նյութերի կամ անհրաժեշտ տվյալների կորստի, ոչնչացման կամ թաքցման:»։

Հոդված 2. Օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 3.1-ին կամ 3.2-րդ» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասում «10» թիվը փոխարինել «25» թվով, իսկ «20» թիվը՝  «50» թվով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Продолжительность

    25.02.2026 12.03.2026
  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 89

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: