«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 344-րդ հոդվածի 1-ին մասում «և հարկային մարմին ներկայացված տեղեկությունների» բառերը փոխարինել «կամ տեղեկությունների, ինչպես նաև հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների» բառերով։
Հոդված 2․ Օրենսգրքի 349․1-ին հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «հաստատապես հայտնի» բառերը,
2) 3-րդ մասում՝
ա. հանել «, որը կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել «դ» ենթակետը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 173-րդ հոդվածում լրացնել նոր՝ 3․1-ին և 3․2-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ․
«3․1. Եթե հարկային մարմնի կողմից վարչական ակտով արձանագրված հանգամանքների կապակցությամբ ներկայացված հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի փաստ պարունակող հարկային մարմնի օրինական ուժի մեջ մտած վարչական ակտը սպառել է վարչական բողոքարկման ընթացակարգերը՝ անկախ դատական կարգով բողոքարկվելուց:
3․2. Եթե հարկային մարմնի կողմից բացահայտված և վարչական ակտով չարձանագրված հանգամանքների կապակցությամբ ներկայացված հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ հարկային մարմնի ղեկավարի կողմից լիազորված իրավասու պաշտոնատար անձի հաղորդումով հավաստվում է, որ քրեական վարույթ նախաձեռնելն անհրաժեշտ է ապացույցների կամ անձանց գաղտնիության պահպանման, թվային տվյալների հայտնաբերման, անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման համար և առկա է ողջամիտ կասկած, որ հապաղումը կարող է հանգեցնել ապացուցողական նյութերի կամ անհրաժեշտ տվյալների կորստի, ոչնչացման կամ թաքցման:»։
Հոդված 2. Օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 3.1-ին կամ 3.2-րդ» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասում «10» թիվը փոխարինել «25» թվով, իսկ «20» թիվը՝ «50» թվով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Duration
25.02.2026 12.03.2026 -
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 91
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.