Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Սևադա Աղաջանյան 23.02.2026 17:19:13

ՈՒսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

 ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՜

1/․ Չշարադրել նոր խմբագրությամբ ու թողնել անփոփոխ՝  8-րդ՝ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ (ԶԻՆՂԵԿ)՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ»։

 2/․ Չշարադրել նոր խմբագրությամբ ու թողնել անփոփոխ՝ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ (ԶԻՆՂԵԿ)՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ» աշխատանքային գործառույթները։

ՔԱՆԻ ՈՐ՝

– ագրեսիվ հարևաններ ունեցող երկրների դպրոցներում պարտադիր է «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ներդրումը և կատարելագործումը, որը հաճախ դիտարկվում է, որպես տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի անհրաժեշտ արձագանք։

               Ի տարբերություն «Անվտանգ կենսագործունեության» «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան շեշտը դնում է զինվորական հմտուությունների, մարտական պայմաններում իրականացվող միջոցառումների վրա։

               «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան կենտրոնանում է կարգապահական, կրակային, մարտավարական, տեղագրական և այլ պատրաստությունների վրա, որոնք ուղղված են՝

1․ սովորողների պաշտպանական կարողությունների բարձրացմանը,

2․ երկիրի պաշտպանության գործում սովորողների հոգեբանական պատրաստվածությանը,

3․ ճգնաժամային իրավիճակներում սովորողների կարգապահությանն ու կազմակերպչական հմտությունների զարգացմանը։ /Ոժն է ծնում իրավունք։ ՈՒժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ։ Գ․ Նժդեհ/

Կայացված որոշումը քննարկվել է համապատասխան մասնագիտական շրջանակներում:

2 Սևադա Աղաջանյան 03.03.2026 08:38:59

3 Գագիկ Էմինյան 03.03.2026 15:03:59

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման համաձայն հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա է նաև Էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորի/ ԷՄԴգ / հաստիք, որի համար սահմանվում է նաև համապատասխան լրավճար, մինչդեռ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պաշտոնների անվանացանկում առկա չէ ոչ հաստիքի անվանումը, ոչ էլ պաշտոնի անձնագիրը

կից ներկայացնում ենք առաջարկ վերոբերյալ պաշտոնի անձնագրի վերաբերյալ

Դիտել կցված փաստաթուղթը

ԷՄԴգ-ն Էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, տրվող լրավճարն է: Սահմանված հաստիքի մասին չէ խոսքը:

4 Սամվել Եսայան 04.03.2026 16:34:09

Քանի որ պաշտոնի փոփոխություն է կատարվում, իսկ գործառույթները ավելանում են անհրաժեշտ է հստակեցնել, մանրամասնել «Անվտանգ կենսագործունեության ուսուցիչ և շտաբի պետ (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ)՝ հանրակրթական ուսումնական հաստատության» պաշտոնի դրույքաչափը

Սույն կարգի կարգավորման առարկա չէ:

5 Նորիկ Սարգսյան 04.03.2026 17:05:05

Համաձայն պաշտոնի անձնագրի ներկայումս դպրոցի տնօրենը հանդիսանում է մանկավարժական աշխատող, որի հիմնական գործառույթներն են ուսումնական գործընթացի կազմակերպումը, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքների իրականացման վերահսկողությունը: Սակայն գործնականում, ի լրումն մանկավարժական պատասխանատվության, դպրոցների տնօրենները կատարում են նաև վարչական, կազմակերպչական և անձնակազմի կառավարման տարբեր գործառույթներ:

Անձնակազմի կառավարման մասնագետի և գործավարի պաշտոնների վերադասը

Ներկայում, վերոբերյալ հաստիքների վերադաս և գործատու հանդիսանում է վարչատնտեսական մասի համակարգողը ինչը թեև տրամաբանական էր նախկին կարգավորումներով, բայց հիմա առավել նպատակահարմար է այն վերապահել հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին։ Կամ հատկացնել երկու առանձին հաստիք՝ տնօրենի համար առանձին, վաչատնտեսական համակարգողի համար առանձին / գործավար և/կամ անձնակազմի կառավարման մասնագետ/:

Տվյալ առաջարկը նպատակահարմար չէ, քանի որ անձնակազմի կառավարման մասնագետի և գործավարի անմիջական ենթակայությունը վարչատնտեսական մասի համակարգողին բխում է կառավարման գործառույթների տարանջատման սկզբունքից։ Դպրոցի տնօրենի հիմնական գործառույթները կապված են ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքների համակարգման և կրթության որակի ապահովման հետ, մինչդեռ նշված հաստիքների գործունեությունը հիմնականում առնչվում է վարչական և կազմակերպչական գործընթացների իրականացմանը։ Նշված աշխատակիցների ենթակայությունը վարչատնտեսական մասի համակարգողին հնարավորություն է տալիս ապահովել վարչական գործընթացների ավելի արդյունավետ կազմակերպում՝ առանց տնօրենի կառավարման ծանրաբեռնվածությունը ավելացնելու։ Միաժամանակ, տնօրենը, որպես հաստատության ղեկավար, շարունակում է իրականացնել հաստատության ընդհանուր կառավարումը և պատասխանատվություն կրել աշխատակիցների գործունեության համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անձնակազմի կառավարման մասնագետի և գործավարի վերադասը վարչատնտեսական մասի համակարգողը սահմանելու գործող կարգավորումը շարունակում է մնալ հիմնավորված՝ ապահովելով կառավարման գործառույթների արդյունավետ բաշխում և դպրոցի տնօրենի կողմից կրթական գործընթացի վրա կենտրոնանալու հնարավորությունը։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: