«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սևադա Աղաջանյան 23.02.2026 17:19:13 | ՈՒսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՜ 1/․ Չշարադրել նոր խմբագրությամբ ու թողնել անփոփոխ՝ 8-րդ՝ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ (ԶԻՆՂԵԿ)՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ»։ 2/․ Չշարադրել նոր խմբագրությամբ ու թողնել անփոփոխ՝ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ (ԶԻՆՂԵԿ)՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ» աշխատանքային գործառույթները։ ՔԱՆԻ ՈՐ՝ – ագրեսիվ հարևաններ ունեցող երկրների դպրոցներում պարտադիր է «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ներդրումը և կատարելագործումը, որը հաճախ դիտարկվում է, որպես տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի անհրաժեշտ արձագանք։ Ի տարբերություն «Անվտանգ կենսագործունեության» «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան շեշտը դնում է զինվորական հմտուությունների, մարտական պայմաններում իրականացվող միջոցառումների վրա։ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան կենտրոնանում է կարգապահական, կրակային, մարտավարական, տեղագրական և այլ պատրաստությունների վրա, որոնք ուղղված են՝ 1․ սովորողների պաշտպանական կարողությունների բարձրացմանը, 2․ երկիրի պաշտպանության գործում սովորողների հոգեբանական պատրաստվածությանը, 3․ ճգնաժամային իրավիճակներում սովորողների կարգապահությանն ու կազմակերպչական հմտությունների զարգացմանը։ /Ոժն է ծնում իրավունք։ ՈՒժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ։ Գ․ Նժդեհ/ |
Կայացված որոշումը քննարկվել է համապատասխան մասնագիտական շրջանակներում: |
|||
| 2 | Սևադա Աղաջանյան 03.03.2026 08:38:59 | ՈՒսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՜ 1/․ Չշարադրել նոր խմբագրությամբ ու թողնել անփոփոխ՝ 8-րդ՝ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ (ԶԻՆՂԵԿ)՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ»։ 2/․ Չշարադրել նոր խմբագրությամբ ու թողնել անփոփոխ՝ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ (ԶԻՆՂԵԿ)՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ» աշխատանքային գործառույթները։ ՔԱՆԻ ՈՐ՝ – ագրեսիվ հարևաններ ունեցող երկրների դպրոցներում պարտադիր է «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ներդրումը և կատարելագործումը, որը հաճախ դիտարկվում է, որպես տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի անհրաժեշտ արձագանք։ Ի տարբերություն «Անվտանգ կենսագործունեության» «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան շեշտը դնում է զինվորական հմտուությունների, մարտական պայմաններում իրականացվող միջոցառումների վրա։ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան կենտրոնանում է կարգապահական, կրակային, մարտավարական, տեղագրական և այլ պատրաստությունների վրա, որոնք ուղղված են՝ 1․ սովորողների պաշտպանական կարողությունների բարձրացմանը, 2․ երկիրի պաշտպանության գործում սովորողների հոգեբանական պատրաստվածությանը, 3․ ճգնաժամային իրավիճակներում սովորողների կարգապահությանն ու կազմակերպչական հմտությունների զարգացմանը։ /Ոժն է ծնում իրավունք։ ՈՒժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ։ Գ․ Նժդեհ/ |
Կայացված որոշումը քննարկվել է համապատասխան մասնագիտական շրջանակներում: |
|||
| 3 | Գագիկ Էմինյան 03.03.2026 15:03:59 | ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման համաձայն հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա է նաև Էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորի/ ԷՄԴգ / հաստիք, որի համար սահմանվում է նաև համապատասխան լրավճար, մինչդեռ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պաշտոնների անվանացանկում առկա չէ ոչ հաստիքի անվանումը, ոչ էլ պաշտոնի անձնագիրը կից ներկայացնում ենք առաջարկ վերոբերյալ պաշտոնի անձնագրի վերաբերյալ |
Դիտել կցված փաստաթուղթը |
ԷՄԴգ-ն Էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, տրվող լրավճարն է: Սահմանված հաստիքի մասին չէ խոսքը: |
||
| 4 | Սամվել Եսայան 04.03.2026 16:34:09 | Քանի որ պաշտոնի փոփոխություն է կատարվում, իսկ գործառույթները ավելանում են անհրաժեշտ է հստակեցնել, մանրամասնել «Անվտանգ կենսագործունեության ուսուցիչ և շտաբի պետ (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ)՝ հանրակրթական ուսումնական հաստատության» պաշտոնի դրույքաչափը |
Սույն կարգի կարգավորման առարկա չէ: |
|||
| 5 | Նորիկ Սարգսյան 04.03.2026 17:05:05 | Համաձայն պաշտոնի անձնագրի ներկայումս դպրոցի տնօրենը հանդիսանում է մանկավարժական աշխատող, որի հիմնական գործառույթներն են ուսումնական գործընթացի կազմակերպումը, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքների իրականացման վերահսկողությունը: Սակայն գործնականում, ի լրումն մանկավարժական պատասխանատվության, դպրոցների տնօրենները կատարում են նաև վարչական, կազմակերպչական և անձնակազմի կառավարման տարբեր գործառույթներ: Անձնակազմի կառավարման մասնագետի և գործավարի պաշտոնների վերադասը Ներկայում, վերոբերյալ հաստիքների վերադաս և գործատու հանդիսանում է վարչատնտեսական մասի համակարգողը ինչը թեև տրամաբանական էր նախկին կարգավորումներով, բայց հիմա առավել նպատակահարմար է այն վերապահել հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին։ Կամ հատկացնել երկու առանձին հաստիք՝ տնօրենի համար առանձին, վաչատնտեսական համակարգողի համար առանձին / գործավար և/կամ անձնակազմի կառավարման մասնագետ/: |
Տվյալ առաջարկը նպատակահարմար չէ, քանի որ անձնակազմի կառավարման մասնագետի և գործավարի անմիջական ենթակայությունը վարչատնտեսական մասի համակարգողին բխում է կառավարման գործառույթների տարանջատման սկզբունքից։ Դպրոցի տնօրենի հիմնական գործառույթները կապված են ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքների համակարգման և կրթության որակի ապահովման հետ, մինչդեռ նշված հաստիքների գործունեությունը հիմնականում առնչվում է վարչական և կազմակերպչական գործընթացների իրականացմանը։ Նշված աշխատակիցների ենթակայությունը վարչատնտեսական մասի համակարգողին հնարավորություն է տալիս ապահովել վարչական գործընթացների ավելի արդյունավետ կազմակերպում՝ առանց տնօրենի կառավարման ծանրաբեռնվածությունը ավելացնելու։ Միաժամանակ, տնօրենը, որպես հաստատության ղեկավար, շարունակում է իրականացնել հաստատության ընդհանուր կառավարումը և պատասխանատվություն կրել աշխատակիցների գործունեության համար։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անձնակազմի կառավարման մասնագետի և գործավարի վերադասը վարչատնտեսական մասի համակարգողը սահմանելու գործող կարգավորումը շարունակում է մնալ հիմնավորված՝ ապահովելով կառավարման գործառույթների արդյունավետ բաշխում և դպրոցի տնօրենի կողմից կրթական գործընթացի վրա կենտրոնանալու հնարավորությունը։ |