Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  • Discussed

    17.02.2026 - 04.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 939

Print

Suggestions

Նորիկ Սարգսյան

04.03.2026

Համաձայն պաշտոնի անձնագրի ներկայումս դպրոցի տնօրենը հանդիսանում է մանկավարժական աշխատող, որի հիմնական գործառույթներն են ուսումնական գործընթացի կազմակերպումը, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքների իրականացման վերահսկողությունը: Սակայն գործնականում, ի լրումն մանկավարժական պատասխանատվության, դպրոցների տնօրենները կատարում են նաև վարչական, կազմակերպչական և անձնակազմի կառավարման տարբեր գործառույթներ:

Անձնակազմի կառավարման մասնագետի և գործավարի պաշտոնների վերադասը

Ներկայում, վերոբերյալ հաստիքների վերադաս և գործատու հանդիսանում է վարչատնտեսական մասի համակարգողը ինչը թեև տրամաբանական էր նախկին կարգավորումներով, բայց հիմա առավել նպատակահարմար է այն վերապահել հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին։ Կամ հատկացնել երկու առանձին հաստիք՝ տնօրենի համար առանձին, վաչատնտեսական համակարգողի համար առանձին / գործավար և/կամ անձնակազմի կառավարման մասնագետ/:

Սամվել Եսայան

04.03.2026

Քանի որ պաշտոնի փոփոխություն է կատարվում, իսկ գործառույթները ավելանում են անհրաժեշտ է հստակեցնել, մանրամասնել «Անվտանգ կենսագործունեության ուսուցիչ և շտաբի պետ (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ)՝ հանրակրթական ուսումնական հաստատության» պաշտոնի դրույքաչափը

Գագիկ Էմինյան

03.03.2026

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման համաձայն հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա է նաև Էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորի/ ԷՄԴգ / հաստիք, որի համար սահմանվում է նաև համապատասխան լրավճար, մինչդեռ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պաշտոնների անվանացանկում առկա չէ ոչ հաստիքի անվանումը, ոչ էլ պաշտոնի անձնագիրը

կից ներկայացնում ենք առաջարկ վերոբերյալ պաշտոնի անձնագրի վերաբերյալ

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: