ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին և 14․2-րդ հոդվածներով․
«Հոդված 14․1․ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանումը
1․ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանումը թույլատրվում է, եթե տնտեսավարող սուբյեկտը գրանցված է Եվրոպական Միության Առևտրի և վերահսկման մասնագիտական համակարգում։
2․ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով՝ տնտեսավարող սուբյեկտը դիմում է ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին)։
3․ Դիմումը ստանալուց հետո՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացվում է ստուգում ձկնաբուծական տնտեսություններում և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններում՝ Եվրոպական Միության կանոնակարգերի համապատասխանելիությունը պարզելու նպատակով։
4․ Ստուգումների ընթացքում լիազոր մարմինը, հիմք ընդունելով պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը, տնտեսավարող սուբյեկտին գրանցում է Եվրոպական Միության Առևտրի և վերահսկման մասնագիտական համակարգում։
5․ Ստուգումների ընթացքում անհամապատասխանություն հայտանաբերելու դեպքում, պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) եզրակացության հիման վրա, լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ՝ տնտեսավարող սուբյեկտի հետ համաձայնեցված ժամկետում հանձնարարվում է շտկել հայտնաբերված անհամապատասխանությունը։
6․ Սահմանված ժամկետում հայտնաբերված անհամապատասխանությունը չշտկելու դեպքում՝ դիմումը մերժվումը՝ հիմք ընդունելով պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) եզրակացությունը։
7․ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանումը իրականացվում է Կառավարության սահմանած կարգի համաձայն։
Հոդված 14․ 2․ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով՝ Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջների հաստատումը և ստուգումների իրականացումը
1․ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտադրող ձկնաբուծական տնտեսությունները և ձկնամթերքի արտադրական կազմաերպությունները պետք է համապատասխանեն Եվրոպական միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
2․ Եվրոպական Միության Առևտրի և վերահսկման մասնագիտական համակարգում գրանցվելուց հետո ձկնամթերք արտադրող ձկնաբուծական տնտեսություններում և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններում վեց ամիսը մեկ անգամ իրականացվում է ստուգում՝ լիազոր մարմնի կողմից։
3․ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններին ներկայացվող պահանջների հաստատումը և ստուգումները իրականացվում են Կառավարության սահմանած կարգի համաձայն։
4․ Սույն հոդվածով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքը։»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2) Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22․7-րդ և 22․8-րդ կետերով․
«22․7) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման կարգի հաստատումը.
«22.8) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններին ներկայացվող պահանջների և ստուգումների իրականացման կարգի հաստատումը․»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2) Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
-
Продолжительность
05.02.2026 26.02.2026 -
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 164
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .