Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

     2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք հայտ ներկայացնեն Եվրոպական Միության Առևտրի և վերահսկման մասնագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար: Ներկայումս Եվրոպական միության երկրներ արտահանելու նպատակով հետաքրքրություն են ցուցաբերել մի քանի ընկերություններ։

     Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև Եվրոպական Հանձնաժողովի ընդունած կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար, պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց։

   Այս համատեքստում, որպեսզի հնարավոր լինի Կառավարության որոշման նախագծերում սահմանել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման ընթացակարգը և Հայաստանի Հանրապետությունից  Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով՝ Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններին ներկայացվող պահանջների հաստատումը և ստուգումների իրականացումը, անհրաժեշտ է օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմերը, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ արտադրությունը հանդիսանում է տնտեսական գործունեություն, ապա վերջիններիս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով, ուստի անհրաժեշտ է զուգահեռ դրույթներ սահմանել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում։  

  Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հրատապությունը՝ ինչը նոր հնարավորություն կընձեռի արտադրողներին նոր շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, առաջարկվում է նախագծերի փաթեթը համարել հրատապ և անհետաձգելի։

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքների նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել և ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծերի փաթեթը, որով ազգային օրենսդրությամբ կտեղայնացվի Եվրոպական Միության կանոնակարգերի պահանջները, ինչը երաշխիք կհանդիսանա Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար՝ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։

 

3. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

   ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի և հարակից նախագծի փաթեթի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

   «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 51-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի և հարակից նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

6.  Ակնկալվող արդյունքը

 

  ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի և հարակից նախագծի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի Կառավարության որոշմամբ սահմանել Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններին ներկայացվող պահանջները և ստուգումների իրականացման կարգը։

  Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը։

 

 

 

 

 

  • Продолжительность

    05.02.2026 26.02.2026
  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 164

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: