Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

  Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության  մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին և 142-րդ հոդվածներով

«Հոդված 141Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանումը  

1Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանումը թույլատրվում է, եթե տնտեսավարող սուբյեկտը գրանցված է Եվրոպական Միության Առևտրի և վերահսկման մասնագիտական համակարգում։

2Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով՝ տնտեսավարող սուբյեկտը դիմում է ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին)։

3Դիմումը ստանալուց հետո՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացվում է ստուգում ձկնաբուծական տնտեսություններում և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններում՝ Եվրոպական Միության կանոնակարգերի համապատասխանելիությունը պարզելու նպատակով։

4Ստուգումների ընթացքում լիազոր մարմինը, հիմք ընդունելով պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը, տնտեսավարող սուբյեկտին գրանցում է Եվրոպական Միության Առևտրի և վերահսկման մասնագիտական համակարգում։

  5 Ստուգումների ընթացքում անհամապատասխանություն հայտանաբերելու դեպքում, պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) եզրակացության հիման վրա, լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ՝  տնտեսավարող սուբյեկտի հետ համաձայնեցված ժամկետում հանձնարարվում է շտկել հայտնաբերված անհամապատասխանությունը։  

6Սահմանված ժամկետում հայտնաբերված անհամապատասխանությունը չշտկելու դեպքում՝ դիմումը մերժվումը՝ հիմք ընդունելով պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) եզրակացությունը։ 

7Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանումը իրականացվում է Կառավարության սահմանած կարգի համաձայն։

Հոդված 142 Հայաստանի Հանրապետությունից  Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով՝ Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջների հաստատումը և ստուգումների իրականացումը

1 Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտադրող ձկնաբուծական տնտեսությունները և ձկնամթերքի արտադրական կազմաերպությունները պետք է համապատասխանեն Եվրոպական միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

2 Եվրոպական Միության Առևտրի և վերահսկման մասնագիտական համակարգում գրանցվելուց հետո ձկնամթերք արտադրող ձկնաբուծական տնտեսություններում և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններում վեց ամիսը մեկ անգամ իրականացվում է ստուգում՝ լիազոր մարմնի կողմից։

3 Հայաստանի Հանրապետությունից  Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններին ներկայացվող պահանջների հաստատումը և ստուգումները իրականացվում են Կառավարության սահմանած կարգի համաձայն։

4Սույն հոդվածով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքը։»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

2) Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում։

  

Հանրապետության նախագահ                                               Վ. Խաչատուրյան

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 227-րդ և 228-րդ կետերով

«227) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման կարգի հաստատումը.

«22.8) Հայաստանի Հանրապետությունից  Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններին ներկայացվող պահանջների և ստուգումների իրականացման կարգի հաստատումը․»:

  Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

2) Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում։

Հանրապետության նախագահ                                               Վ. Խաչատուրյան

  • Տևողություն

    05.02.2026 26.02.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 158

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: